«Նոայի» ֆանտաստիկ քամբեքը, ամենագոլառատ եզրափակիչն ու ամենաերկարատև 11մ հարվածաշարը - VNews
Բաժիններ

«Նոայի» ֆանտաստիկ քամբեքը, ամենագոլառատ եզրափակիչն ու ամենաերկարատև 11մ հարվածաշարը

VBet Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղը՝ 10 փաստով

Ավարտվեց VBet Հայաստանի գավաթի 29-րդ խաղարկությունը, որն աչքի ընկավ պայքարի արտակարգ լարվածությամբ ու դրամատիզմով, գոլերի աննախադեպ առատությամբ և ի հայտ բերեց մրցաշարի պատմության մեջ նոր գավաթակրին:

Եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBet Հայաստանի 2019/20թթ. գավաթի 29-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար խաղացանկով նախատեսված 20 հանդիպումներից անցկացվեց 19-ը (1/8 եզրափակչում «Դիլիջանը» հրաժարվել էր «Լոռիի» հետ մրցախաղից): Դրանցից 8-ում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին, 9-ում հաղթել են հյուրերը, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Կայացած 19 հանդիպումներում գրանցվել է 69 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,63 գոլ):

Իգոր Պիկուշչակն արտասահմանցի 5-րդ մասնագետն է, որ իր թիմի հետ դարձել է VBet Հայաստանի գավաթակիր

2․ «Նոան» պատվավոր մրցանակի 29-ամյա պատմության մեջ դարձավ Հայաստանի գավաթը նվաճած ընդամենը 9-րդ ակումբը: Գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որն 8-ակի գավաթակիր է: 6 անգամ գավաթակիր է դարձել «Միկան», 5 անգամ պատվավոր մրցանակը նվաճել է «Արարատը», 3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Բանանցը»: «Ցեմենտն» ու «Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը» և «Ալաշկերտը»:

«Նոայի» ֆուտբոլիստները գավաթակիր դարձան՝ առաջին անգամ հանդես գալով գավաթի եզրափակչում: Գավաթի ավարտված մրցաշարն ընդամենը 3-րդն էր «Նոայի» կենսագրությունում: Նախկինում առաջին իսկ փորձից պատվավոր մրցանակը հաջողվել էր նվաճել միայն 4 թիմի՝ «Բանանցին» (1992թ.), «Արարատին» (1993թ.), «Ցեմենտին» (1998թ.) և «Միկային» (2000թ.): Ընդ որում «Բանանցն» ու «Միկան» առաջին անգամ էին մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը:

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում եզրափակչում հանդես են եկել միանգամից երկու նորաստեղծ թիմեր՝ ՀՄԸՄ-ն (ներկայիս «Փյունիկը») և «Բանանցը»: Հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», որը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հաղթել է 2-0 հաշվով: 2000թ. գավաթի եզրափակչում հանդես է եկել Բարձրագույն խմբի նորեկ, նորաստեղծ «Միկան», որն Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ 2-1 հաշվով առավելության է հասել «Զվարթնոցի» նկատմամբ:

Յուրի Գարեգինյան․ «Այսօր էլ ցույց տվեցինք մեր բնավորությունն ու թիմային խաղը» (տեսանյութ)

«Նոան» գավաթակիր դարձավ՝ մրցաշարում մնալով անպարտելի, 5 հանդիպումներից շահելով 4-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի: Առավել հաճախ՝ 6 անգամ գավաթը նվաճելիս անպարտելի է մնացել «Փյունիկը» (2002, 2004, 2009, 2010, 2012/13, 2013/14թթ.), 4 անգամ դա հաջողվել է «Արարատին» (1993, 1994, 1995, 1997թթ.): «Միկան» 3 անգամ է (2001, 2003, 2011թթ.) գավաթակիր դարձել պարտություն չկրելով: 2-ական անգամ անպարտելի են մնացել «Բանանցը» (1992, 2007թթ.) և «Ցեմենտը» (1998, 1999թթ.), մեկ անգամ էլ դա հաջողվել է «Շիրակին» (2016/17թթ.), «Գանձասար-Կապանին» (2017/18թթ.) և «Ալաշկերտին» (2018/19թթ.):  

3․ «Արարատ-Արմենիան» էլ առաջին անգամ վճռորոշ խաղում վիճարկեց ՀՀ գավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի եզրափակչում հանդես եկած 16-րդ ակումբը: Գավաթը նվաճելու «Արարատ-Արմենիայի» առաջին փորձն անհաջողության մատնվեց: «Արարատ-Արմենիան» էլ 3-րդ անգամ էր մասնակցում ՀՀ գավաթի խաղարկությանը:

Վարդան Մինասյանի սաները մրցակցին զիջեցին միայն հետխաղյա 11մ հարվածաշարում, այնպես որ գավաթի մրցաշարերում «Արարատ-Արմենիայի» անպարտելի խաղերի տպավորիչ շարքը հասավ 11-ի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Արարատ-Արմենիան»  կրել է 2017թ. հոկտեմբերի 11-ին՝ 0-4 հաշվով զիջելով «Գանձասար-Կապանին»: Նշենք, որ այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս Առաջին խմբում «Ավան Ակադեմիա» անվամբ:

Վադիմ Բորեց․ «Ոչ մի գրող չէր կարողանա նման սցենար գրել․ երկրպագուներն այս եզրափակիչը երկար կհիշեն» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» 5 խաղում խփած 24 գնդակով (միջինը մեկ խաղում՝ 4,8 գոլ) դարձավ գավաթի ավարտված մրցաշարի ամենաարդյունավետ թիմը: Այդ արդյունքը լավագույնն է գավաթի վերջին 15 խաղարկություններում: Մինչ այդ բարձր արդյունավետությամբ աչքի էր ընկել «Բանանցը»՝ 2005թ. մրցաշարի 6 հանդիպումներում խփելով 34 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 5,6 գոլ): Իսկ յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 1996թ. գավաթի խաղարկության 9 հանդիպումներում 43 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները (միջինը մեկ խաղում՝ 4,7 գոլ):

4․ Հայաստանի գավաթի խաղարկությունների 29-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկեցին «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 21 տարբեր զույգեր: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.):

Գավաթի խաղարկություններում 5-րդ դեպքն էր, որ պատվավոր մրցանակը վիճարկող երկու թիմերն էլ առաջին անգամ էին հանդես գալիս եզրափակչում: Նախկինում դա տեղի է ունեցել 1992 (ՀՄԸՄ «Բանանց»), 1993 («Արարատ» «Շիրակ»), 1998 («Երևան»«Ցեմենտ») և 2000թթ. («Զվարթնոց» «Միկա»):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը՝ «Օմոնիային» հաղթահարելու դեպքում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում