Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում» - VNews
Բաժիններ

Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Լա Լիգայի 36-րդ տուրում «Վալյադոլիդի» դեմ կայացած խաղում գրանցված արդյունքը (1-0):

«Իհարկե, Լիոնել Մեսիին հանգիստ է պետք: Եթե մենք ավելի շատ գոլ խփեինք առաջին խաղակեսում, հնարավոր է, ավելի շատ խաղացողներ ստանային հանգստի հնարավորություն: Մեր թիմը հոգնած տեսք ուներ:

Կարող էինք խաղի ելքը վճռել դեռ նախքան ընդմիջում: Ունեինք պահեր, որպեսզի 2 կամ 3 անգամ հասնեինք հաջողության: Երկրորդ խաղակեսում սկսվեցին խնդիրները:

«Բարսելոնան» անում է ամեն հնարավորը, որպեսզի դառնա ավելի լավը: Չգիտեմ՝ արդյոք դա բավական է չեմպիոն դառնալու համար, քանի որ «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում:

«Վալյադոլիդի» դեմ մրցավեճում արեցինք հնարավոր ամեն ինչ, ստեղծեցինք շատ հնարավորություններ, բայց հաջողակ չէինք գրոհների վերջնական հատվածում»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Կատալոնական թիմը մեկ միավորով է հետ մնում առաջատար Մադրիդի «Ռեալից», որը նրա համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մեսիի ֆանտաստիկ ռեկորդն ու Գրիզմանի «անտանելի» վրիպումը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Մեսին պետք է խաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի դեմ». Մատեուս

Կրոսը անվանել է կարիերայի լավագույն մարզչին

«Ռեալի» ճապոնացի «Մեսին» վարձավճարով կխաղա «Վիլյառեալում»