Սելարայանը հրաշալի գոլ է խփել տուգանային հարվածով, կատարել նաև արդյունավետ փոխանցում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Սելարայանը հրաշալի գոլ է խփել տուգանային հարվածով, կատարել նաև արդյունավետ փոխանցում (տեսանյութ)

87107436 10159731229229569 1027562193899487232 o - Սելարայանը հրաշալի գոլ է խփել տուգանային հարվածով, կատարել նաև արդյունավետ փոխանցում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:09

-

-

Վերսկսվել է ամերիկյան ՄԼՍ-ի 2020թ․ առաջնությունը:

«Կոլումբուս Քրյուն», որտեղ հանդես է գալիս հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, խմբային փուլի E խմբում մրցակցի հարկի տակ ուժերը չափել է «Ցինցինատիի» հետ և նրան ջախջախել 4-0 հաշվով:

28-ամյա ֆուտբոլիստը 27-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով բացել է հաշիվը, իսկ 49-րդ րոպեին իր ակտիվում գրանցել նաև արդյունավետ փոխանցում: Սելարայանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 61-րդ րոպեին:

Գոլը՝

Արդյունավետ փոխանցումը՝

Փորձառու խաղացողը 2019 թվականի ձմռանն է մեքսիկական «Տիգրեսից» տեղափոխվել «Կոլումբուս Քրյու»: Այնտեղ անցկացրած 3 հանդիպումներում (բոլոր դեպքերում եղել է մեկնարկային կազմում) խփել է 2 գոլ:

ՄԼՍ-ում կանոնավոր առաջնության ավարտից հետո այժմ ընթանում է խմբային մրցաշար: Թիմերը բաժանվել են 6 խմբի, A խմբում ընդգրկված է 5 թիմ, մյուս խմբերում՝ 4-ական: 1-2-րդ հորիզոնականներ զբաղեցրածները, ինչպես նաև 3-րդ տեղում հայտնվածներից լավագույն արդյունք ցույց տված 4-ը դուրս են գալու 1/8 եզրափակիչ: E խմբում «Կոլումբուս Քրյուի» մրցակիցներն են նաև «Նյու Յորք Ռեդ Բուլզն» ու «Ատլանտա Յունայթեդը»: 1-ին տուրի մյուս խաղում «Նյու Յորք Ռեդ Բուլզը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Ատլանտա Յունայթեդին»:

Հիշեցնենք՝ կան խոսակցություններ, որ Սելարայանը մոտ ապագայում կարող է համալրել Հայաստանի ազգային հավաքականը:

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինահայ ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սելարայանը տուգանային հարվածներով 2 շքեղ գոլ է խփել (տեսանյութ)

Որքան է վաստակում Սելարայանը, ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Լուկաս Սելարայանը տուգանայինից շքեղ գոլ է խփել «Կոլումբուս Քրյուի» կազմում (տեսանյութ)

Սելարայանը գոլային փոխանցում է կատարել. Տպավորիչ մեկնարկ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Լուկաս Զելարայանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է

«Կոլումբուս Քրյուն»՝ ՄԼՍ-ի չեմպիոն, Սելարայանը եզրափակիչում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Կոլումբուս Քրյուի» կազմում (տեսանյութ)

Սելարայանը հերթական գեղեցիկ գոլն է հեղինակել (տեսանյութ)

Լուկաս Սելարայան. Ով է արգենտինացի ֆուտբոլիստը, որը սուպեր «տրանսֆեր» կարող է լինել Հայաստանի հավաքականի համար