Դեմբելեն պատասխանել է անգլիական մեծ ակումբից ստացած առաջարկին - VNews
Բաժիններ

Դեմբելեն պատասխանել է անգլիական մեծ ակումբից ստացած առաջարկին

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն անհնարին է:

23-ամյա խաղացողը վստահ է, որ կկարողանա հաջողությունների հասնել «Բարսելոնայի» հետ, ու անգլիական ակումբից ստացած առաջարկը նրան չի հետաքրքրում:

Նշվում է նաև, որ Դեմբելեն չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությանը: Անգլիական ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել ֆուտբոլիստների, որոնք ունեն գործի նկատմամբ պրոֆեսիոնալ վերաբերմունք ու հետևում են մարզական ռեժիմին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ մանկունյանցիների ճամբարում կարծում են՝ Դեմբելեն կարող է ավելի մատչելի այլընտրանքային տարբերակ դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:

Հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան» պետք է 20 մլն եվրո վճարի գերմանական ակումբին, եթե վաճառի Դեմբելեի տրանսֆերը:

Ռիվալդո․ «Այս ամառը Դեմբելեի տրանսֆերը վաճառելու լավ հնարավորություն է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Հայտնի է՝ «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Կոուտինյոն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ

Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Նոյերը համաշխարհային մակարդակ է, իսկ Տեր Շտեգենը՝ այդպիսին դառնալու ճանապարհին»․ Ռումենիգե

Մեսին վիրակապով է մարզվել «Բավարիայի» դեմ հանդիպումից առաջ (լուսանկար)