Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՆՈԱ»  

14 հուլիսի, ժ.17:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ  

7 խաղ, որոնցից 5-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-6

1-ին շրջան. 18.08.2019 «Նոա» 1-2 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 0-1՝ Արմեն Համբարձումյան 47՛, 0-2՝ Մաիլսոն Լիմա 74՛, 1-2՝ Մաքսիմ Մայրովիչ 83՛

2-րդ շրջան. 25.10.2019 «Արարատ-Արմենիա» 3-1 «Նոա»
Գոլերը՝ 1-0՝ Դմիտրի Գուզ 45՛,  2-0՝ Ֆուրջել Նարսինգ 78՛, 2-1՝ Մաքսիմ Մայրովիչ 80՛, 3-1՝ Անտոն Կոբյալկո 90+3՛

3-րդ շրջան. 15.06.2020  «Նոա» 1-1 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 1-0՝ Միխայիլ Կովալենկո 7՛, 1-1՝ Սերգեյ Վակուլենկո 17՛

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (49 միավոր), «Նոա»՝ 2-րդ տեղ (48 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատ-Արմենիան» և «Նոան» 4 օրում երկրորդ վճռորոշ հանդիպումը կանցկացնեն՝ այս անգամ վիճարկելով երկրի չեմպիոնի տիտղոսը: Եթե «Արարատ-Արմենիային» 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվելու համար բավարար է նույնիսկ ոչ-ոքին, ապա «Նոային» միայն հաղթանակը ոսկե մեդալներ կպարգևի: Հակառակ դեպքում «Նոան» կարող է զրկվել նաև արծաթե մեդալներից, եթե «Շիրակին» հաջողվի պարտության մատնել «Ալաշկերտին», քանի որ նույնիսկ հավասար միավորների դեպքում անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ գյումրեցիները կշրջանցեն Հայաստանի նորընծա գավաթակրին:

2․ «Արարատ-Արմենիան» չեմպիոնական մրցախաղին նախապատրաստվել է հոգեբանական բարդ իրավիճակում՝ գավաթի վճռորոշ խաղում ձեռքից բաց թողնելով պատվավոր մրցանակին արժանանալու հիանալի հնարավորությունը, որ ստեղծվել էր առաջին խաղակեսում հաշվի մեջ ունեցած զգալի առավելության շնորհիվ: Առաջնության վերջնագծում էլ չեմպիոնի խաղը չի ստացվում: Միայն նախորդ տուրում մեծ ջանքերի շնորհիվ հաղթելով «Արարատին», «Արարատ-Արմենիան» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի տխուր շարքը, որոնցում ընդամենը 2 միավոր էր վաստակել:

3․ Իսկ ահա «Նոան» չեմպիոնական խաղին ներկայանալու է որպես Հայաստանի գավաթակիր, առաջնության վերջնագծում էլ տոնած 4 անընդմեջ հաղթանակով: Ընդ որում առաջնության վերջին 3 հանդիպումներում «Նոայի» դարպասն անառիկ է մնացել: Նախորդ տուրում Իգոր Պիկուշչակի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը՝ տոնելով Բարձրագույն խմբում խոշոր հաշվով առաջին հաղթանակը: «Նոան» արդեն 5 խաղ անպարտելի է:

4․ «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն է, որին «Նոան» առաջնության հանդիպումներում դեռ չի հաղթել: Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1, հաջորդ 5 խաղերում հաղթել էր «Արարատ-Արմենիան»: Եվ միայն ընթացիկ առաջնության 3-րդ շրջանում «Նոային» վերջապես հաջողվեց ընդհատել 5 անընդմեջ պարտությունների շարքն ու խաղն ավարտել ոչ-ոքի:

5․ Եթե Անտոն Կոբյալկոյին հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա 5 գնդակով կդառնա մրցակիցների դիմակայության լավագույն ռմբարկուն: Բացի այդ, նա կխփի Բարձրագույն խմբում 20-րդ գոլը և կդառնա ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստը՝ գերազանցելով «Միկայի» նախկին հարձակվող Անդրեյ Բուլանովի արդյունքը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Իվայլո Դիմիտրով, Անտոն Կոբյալկո՝ 4-ական գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ՝ 2 գոլ:

Հանդիպումը բաց կթողնի գավաթի եզրափակիչ խաղում խաղադաշտից հեռացված «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալֆոնսե Կասե Կոջոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը՝ «Օմոնիային» հաղթահարելու դեպքում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում