Չեմպիոնական խաղ․ 5-ական կետ՝ «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» ուժեղ կողմերի մասին - VNews
Բաժիններ

Չեմպիոնական խաղ․ 5-ական կետ՝ «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» ուժեղ կողմերի մասին

Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, Առաջատարների Փուլ 28 տուր

14 Հուլիս 2020 - 17:30

2

ՖԱ Արարատ-Արմենիա

0

ՖԱ Նոա

1 - 0 Նարսիղ Ֆուրդյել - 17`

2 - 0 Yusuf Olaitan Otubanjo - 45`

Այսօր՝ հուլիսի 14-ին, կավարտվի Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունը: Ինչպես և նախորդ տարի էր, չեմպիոնության հարցը կվճռվի միայն վերջին տուրում: Այս առաջնությունն իր լարվածությամբ և ընդհանուր մակարդակով բացառիկ էր, պայքարն էլ՝ թեժ․ մինչև վերջերս 4-5 թիմեր հավակնում էին չեմպիոնությանը, և ամեն տուրից հետո շատ բան էր փոխվում մրցաշարային աղյուսակում:

Հիմա Հայաստանի ուժեղագույն թիմի կոչման հավակնորդները երկուսն են՝ «Արարատ-Արմենիա» և «Նոա»: Նրանց միջև ավարտական տուրի խաղից առաջ չեմպիոնը մրցակցին գերազանցում է ընդամենը մեկ միավորով: 5-ական կետով փորձենք հասկանալ՝ թիմերն ինչ առավելություններ ունեն վճռորոշ հանդիպումից առաջ:

«Արարատ-Արմենիա»․ «Վիրավոր գազան», որն այս պահին մտածում է ռևանշի մասին

1․ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը, իհարկե, դեռ երկար չի մոռանա «Նոայից» կրած դաժան պարտությունը VBet Հայաստանի գավաթի եզրափակիչում, բայց դա կարող է նաև դրական ազդեցություն թողնել: Թիմը հիմա չունի շարժառիթի խնդիր: Անհագ կլինի ցանկությունը վրեժ լուծելու այն թիմից, որն «Արարատ-Արմենիայից», կարելի է ասել, «խլեց» գավաթը, երբ դրա նվաճումն անխուսափելի էր թվում: Եվ հետո, չեմպիոնն իրականում շատ լավ առաջին խաղակես անցկացրեց, խնդիրը միայն այն է, որ այդպես պետք է գործել ոչ թե 45, այլ 90 րոպե:

2․ «Արարատ-Արմենիային» այսօր նույնիսկ ոչ-ոքին կբավարարի 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվելու համար: Դա նշանակում է, որ խաղն իր բնույթով տարբերվելու է գավաթային եզրափակիչից: Թիմն ի սկզբանե մարտավարությունը կկառուցի այլ կերպ, գուցե չփորձի նախահարձակ լինել ու նախընտրի ավելի շատ հակագրոհներով սպառնալիքներ ստեղծել: Դա գործող չեմպիոնը շատ լավ կարող է անել: Չմոռանանք, որ «Նոայի» հետ եզրափակիչ մրցավեճում «Արարատ-Արմենիան» իր գոլերից 3-ը խփեց արագ հակագրոհների արդյունքում:

3․ «Արարատ-Արմենիան» առաջնության հանդիպումներում դեռ երբեք չի պարտվել «Նոային»: Այստեղ ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ միայն ընթացիկ մրցաշրջանի վրա, քանի որ նախորդում «Նոան», որը դեռ կոչվում էր «Արցախ», լրիվ այլ կազմ ու հավակնություններ ուներ: Թիմերը հանդիպել են 3 անգամ, գործող չեմպիոնը հաղթել է 2 դեպքում, գրանցել 1 ոչ-ոքի, թեև «Նոան» յուրաքանչյուր հաջորդ մրցավեճում ավելի լավ է հանդես եկել: Վերջին խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, նույնիսկ ավելի մոտ էր հաղթանակին ու թողել էր ավելի լավ տպավորություն:

Խաղ, որն ի հայտ կբերի Հայաստանի չեմպիոնին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

4․ «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնության միակ թիմն է, որ անպարտելի է սեփական հարկի տակ (8 հաղթանակ, 5 ոչ-ոքի): Իհարկե, մեր առաջնությունում հատկապես Երևանում տեղի ունեցող խաղերի դեպքում տնային հանդիպումների գործոնը համարյա չի աշխատում, սակայն ուշագրավ է, որ Վարդան Մինասյանի թիմն այս տարի առաջնությունում կրել է ընդամենը 2 պարտություն, 2-ն էլ՝ մարզային թիմերից՝ մեկական Վանաձորում և Գյումրիում: Երևում է՝ «Արարատ-Արմենիան» իրեն լավ է զգում Ավանի ակադեմիայի պատերի ներքո:

5․ Գործող չեմպիոնը բարդացրեց իր իսկ խնդիրը՝ առաջնության վերջնամասում կորցնելով միավորներ: Նախքան «Արարատի» հետ նախորդ խաղը, չէր հաղթել 4 անընդմեջ մրցավեճում (2-ական ոչ-ոքի և պարտություն): Սակայն արարատյան դերբիի վերջին րոպեներին Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլը շատ բան փոխեց չեմպիոնական մրցավազքում: Այդ ֆուտբոլիստը գավաթային եզրափակիչում էլ 2-ական գոլի և «ասիստի» հեղինակ դարձավ: Գուցե հենց նրա շատ լավ մարզավիճակն ու ռմբարկուական տվյալները դառնան թիմի հաղթաթուղթը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)