Մարկոսի ռեկորդն արդեն անցյալում է․ Մորի Կոնեն՝ ԲԽ-ի մեկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոներ - VNews
Բաժիններ

Մարկոսի ռեկորդն արդեն անցյալում է․ Մորի Կոնեն՝ ԲԽ-ի մեկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոներ

«Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն նախորդ երկու խաղերում մի փոքր դադար վերցնելով, «Ալաշկերտի» հետ առաջնության ավարտական տուրում կրկին աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ դառնալով դուբլի հեղինակ: Ճիշտ է, այս անգամ նրա խփած գոլերը չօգնեցին «Շիրակին» առավելության հասնելու մրցակցի նկատմամբ: Սակայն առաջնության լավագույն ռմբարկուն, որ խաղի նախօրեին նշել էր ծննդյան 25-ամյակը, ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց և գոլերի թիվը հասցնելով 23-ի, երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց:

Առաջին նվաճումը Մարկոս Պիզելիի 13-ամյա վաղեմության ռեկորդի գերազանցումն է: Բրազիլացի ֆուտբոլիստը 2007թ. «Արարատում» 22 գոլի հեղինակ էր դարձել՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Մարկոսը գերազանցել էր «Վանի» հույն ֆուտբոլիստ Արա Եվդոկիմովի ցուցանիշը, որը 1993թ. 21 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:

Իհարկե, բնավ էլ չնսեմացնելով Մարկոսի ռեկորդային ցուցանիշը, այնուամենայնիվ արձանագրենք, որ իր օգտին գրանցած 22 գոլերից 8-ը նա խփել էր 11մ հարվածով: Մինչդեռ Կոնեն միայն մեկ գոլ է խփել 11մ հարվածով՝ աչքի ընկնելով «Ալաշկերտի» հետ առաջնության ավարտական խաղում: Մինչ այդ նա ընդամենը մեկ անգամ էր 11մ հարված կատարել, որը հետ էր մղել «Արարատի» դարպասապահ Սերգեյ Ռևյակինը:

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

VNews.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբի մեկ մրցաշրջանում առավել բարձր արդյունավետությամբ աչքի ընկած այլազգի ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ակումբ Գոլ Խաղ Մրցաշրջան
1. Մորի Կոնե «Շիրակ» 23 28 2019/20
2. Մարկոս Պիզելի «Արարատ» 22 26 2007
3. Սեսար Ռոմերո «Փյունիկ» 21 25 2014/15
4. Ժան-Ժակ Բուգուհի «Շիրակ» 21 25 2014/15
5. Արա Եվդոկիմով «Վան» 21 26 1993
6. Լամին Լի Յորո «Շիրակ» 18 38 2012/13
7. Ջոնել Դեսիրե «Լոռի» 17 25 2018/19
8. Մարկոս Պիզելի «Արարատ» 17 29 2008
9. Բրունո Կորեա «Բանանց» 16 26 2011
10. Հեբեր Արաուխո «Ալաշկերտ» 16 26 2015/16
11. Մարկոս Պիզելի «Փյունիկ» 16 26 2010

Մորի Կոնեի երկրորդ նվաճումը մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ «Շիրակի» ռեկորդակիր դառնալն է: Նա գերազանցեց նախկին շիրակցի, իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը, որը «Շիրակի» ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ էր գործել՝ 2014/15թթ. առաջնության 25 հանդիպումներում դառնալով 21 գոլի հեղինակ և փյունիկցի Սեսար Ռոմերոյի հետ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու:

«Շիրակում» մեկ մրցաշրջանի արդյունավետության առաջին ռեկորդը սահմանել էր Գրիգոր Գրիգորյանը՝ 1992թ. անդրանիկ առաջնությունում խփելով 19 գնդակ: Այդ ցուցանիշն անգերազանցելի մնաց մինչև 2014/15թթ. առաջնության ավարտը, երբ Ժան-Ժակ Բուգուհին իր օգտին 21 գոլ գրանցեց: Եվ ահա 5 տարի անց Մորի Կոնեն ռեկորդի նոր նշաձող սահմանեց: Ի դեպ, Կոնեն 23 գնդակով Ժան-Ժակ Բուգուհիի հետ դարձավ «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը ՀՀ առաջնություններում:

Իսկ մեկ մրցաշրջանում «Շիրակում» առավել արդյունավետ գործած ֆուտբոլիստների ցուցանիշներն այսպիսին են:

Ֆուտբոլիստներ Գոլ Խաղ Մրցաշրջան
1. Մորի Կոնե 23 28 2019/20
2. Ժան-Ժակ Բուգուհի 21 25 2014/15
3. Գրիգոր Գրիգորյան 19 31 1992
4. Արթուր Պետրոսյան 18 17 1997
5. Լամին Լի Յորո 18 38 2012/13
6. Արա Ադամյան 16 24 1999
7. Կոլյա Եփրանոսյան 16 33 1999
8. Արա Ադամյան 15 9 1995/96
9. Արթուր Պետրոսյան 15 25 2000
10. Սերժ Դեբլե 15 26 2013/14
11. Արթուր Պետրոսյան 15 28 1994
12. Տիգրան Դավթյան 15 28 2003
13. Արթուր Պետրոսյան 15 32 1992

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը