Վարդան Մինասյանը՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչ - VNews
Բաժիններ

Վարդան Մինասյանը՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչ

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն հռչակվեց: Ինչպես և նախորդ մրցաշրջանում, երբ փորձառու մարզիչն առաջին իսկ փորձից նորաստեղծ թիմին չեմպիոնական բարձունքին էր հասցրել, այս անգամ էլ Վարդան Մինասյանի սաներն ուժեղագույնը ճանաչվեցին առաջնության ավարտական տուրում:

Դա փորձառու ու բանիմաց մասնագետի մարզչական հարուստ կարիերայում չեմպիոնական արդեն 6-րդ տիտղոսն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում: Չեմպիոնական նախորդ 4 տիտղոսները Վարդան Մինասյանը նվաճել էր «Փյունիկի» իր սաների հետ:

Առաջին հաջողությանը Վարդան Մինասյանը հասել է 2004թ. 30 տարեկանում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել:

Մրցաշրջանի սկզբում նա թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի օգնականն էր: Վերջինս առաջնության 8-րդ տուրից հետո հեռացավ «Փյունիկից»: Նրա փոխարեն թիմի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում պարզապես գերազանց ստացվեց: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչ օրս չգերազանցված ռեկորդ է:

Խորեն Հովհաննիսյանից հետո, որը 1990-ականներին «Փյունիկում» խաղացող-մարզչի կարգավիճակում էր, Մինասյանը 2-րդն էր, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Հաջորդ 3 մրցաշրջաններում Վարդան Մինասյանը կրկին գլխավոր մարզիչների օգնականն էր:

Իսկ ահա 2008թ. առաջնության 12-րդ տուրից փոխարինելով պաշտոնանկ արված Արմեն Գյուլբուդաղյանցին, Վարդան Մինասյանը գլխավոր մարզչի պաշտոնում չեմպիոնական 2-րդ բարձունքը նվաճեց: Այդ տարի «Փյունիկը» չեմպիոնի տիտղոսին արժանացավ «Արարատի» հետ բավականին թեժ մրցապայքարում՝ «ոսկե» խաղում հաղթելով 2-1 հաշվով:

Վարդան Մինասյան․ «Երբ մեր թիմը մոտիվացիայով է խաղում, խնդիրներ քիչ է ունենում» (տեսանյութ)

Մինչև 2011թ. առաջնության ավարտը Մինասյանը գլխավորեց «Փյունիկը», որը ևս 2 անգամ չեմպիոն հռչակվեց, մեկ անգամ էլ բավարարվեց արծաթե մեդալներով: Բացի առաջնությունում գրանցած հաջողություններից, Մինասյանի գլխավորությամբ փյունիկցիները դարձել են նաև կրկնակի գավաթակիրներ ու քառակի սուպերգավաթակիրներ:

«Արարատ-Արմենիայի» ղեկին Վարդան Մինասյանը 3-րդ տիտղոսը նվաճեց՝ մարզչական իր հարուստ կենսագրությունում մրցանակների թիվը հասցնելով 14-ի: Այսպիսով, Մինասյանը դարձավ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչը՝ գերազանցելով շիրակցիների նախկին գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ, բանիմաց ու բազմափորձ մասնագետ Անդրանիկ Ադամյանին, որը 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», թիմին 13 տիտղոսի է արժանացրել:

Ադամյանի օրոք գյումրեցիները 3 անգամ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ արժանացել են արծաթե մեդալների, 2 անգամ դարձել են բրոնզե մրցանակակիրներ, 3 անգամ էլ պատվո շրջան են կատարել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթով:

VNews.am-ը ներկայացնում է այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Մարզիչներ Չեմպիոն Ակումբ Մրցաշրջան
1.Վարդան Մինասյան 6 «Փյունիկ»

«Արարատ-Արմենիա»

2004, 2008-2010թթ.

2018/19, 2019/20թթ.

2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ» 1992, 1994, 1999թթ.
3.Խորեն Հովհաննիսյան 3 «Փյունիկ» 1992, 1995/96, 1996/97թթ.
4.Վարուժան Սուքիասյան 3 «Արաքս»

«Ալաշկերտ»

1998, 2000թթ.

2017/18թթ.

5.Սամվել Դարբինյան 2 «Երևան»

«Փյունիկ»

1997թ.

2001թ.

6.Աբրահամ Խաշմանյան 2 «Ալաշկերտ» 2015/16, 2016/17թթ.
7.Արմեն Սարգսյան 1 «Արարատ» 1993թ.
8.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002թ.
9.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2003թ.
10.Հենկ Վիսման 1 «Փյունիկ» 2005թ.
11.Սամվել Պետրոսյան 1 «Փյունիկ» 2006թ.
12.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ» 2007թ.
13.Սևադա Արզումանյան 1 «Ուլիս» 2011թ.
14.Վարդան Բիչախչյան 1 «Շիրակ» 2012/13թթ.
15.Ժոլտ Հոռնյակ 1 «Բանանց» 2013/14թթ.
16.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ» 2014/15թթ.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը՝ «Օմոնիային» հաղթահարելու դեպքում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Արարատ-Արմենիան» 3 հավանական մրցակից ունի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում