«Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսը պահպանած 3-րդ թիմն է, «Նոան»՝ մրցանակակիր դարձած 15-րդ ակումբը - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսը պահպանած 3-րդ թիմն է, «Նոան»՝ մրցանակակիր դարձած 15-րդ ակումբը

Բարձրագույն խմբի 28-րդ տուրը՝ 10 փաստով

Երկու հանդիպումներով («Լոռի» «Արարատ» խաղը չեղարկվել է) ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնությունը: Ավարտական տուրն անվանեց երկրի չեմպիոնին և արծաթե ու բրոնզե մրցանակակիրներին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Խաղացանկով նախատեսված 132 հանդիպումներից կայացած 122 խաղերից 56-ում հաղթել են դաշտի տերերը, 38-ում՝ հյուրերը, 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Վարդան Մինասյանը՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչ

2 խաղում խփվեց 8 գոլ, որոնց հեղինակներն այլազգի ֆուտբոլիստներն էին: Առաջնությունում անցկացված 122 հանդիպումներում խփվել է 331 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,71 գոլ): Միջին արդյունավետությամբ 28-րդ առաջնությունը լավագույնն էր վերջին 5 մրցաշրջաններում: Մինչ այդ ավելի բարձր միջին արդյունավետությամբ (2,83 գոլ) աչքի էր ընկել 2014/15թթ. առաջնությունը, որի 112 հանդիպումներում 318 գոլ էր գրանցվել:

Լավագույն վեցյակի մրցաշարում կայացած 29 խաղերից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 8-ն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 9-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ 71 գոլ է խփվել, միջինը մեկ խաղում՝ 2,44 գնդակ:

2. Առաջնությունում գրանցված 331 գոլերից 237-ը (71,6 տոկոսը) բաժին է ընկնում լեգեոնականներին, որից 5-ը խփվել է սեփական դարպասը: Ուստի պատահական չէ, որ առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակում ոչ մի հայ ֆուտբոլիստ ընդգրկված չէ: Նրանցից ամենաարդյունավետն առաջնությունում ձախողված երկու թիմերի ֆուտբոլիստներն են՝ փյունիկցի Արթուր Միրանյանն ու գանձասարցի Գեղամ Հարությունյանը, որոնք 6-ական գոլի հեղինակ դարձան:

Ալբերտ Խաչումյան․ «Նպատակը չեմպիոնությունն էր, և մենք հասանք դրան» (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն ընդամենը 94 գոլ են խփել, որից 5-ը՝ սեփական դարպասը: Առավել արդյունավետ են գործել «Փյունիկի» հայ ֆուտբոլիստները, որոնք դարձել են թիմի խփած 39 գոլերից 24-ի հեղինակը (61,5 տոկոս): Իսկ ահա «Նոայի» խփած 37 գոլերից միայն 2-ն են բաժին հասնում հայ ֆուտբոլիստին, որոնց հեղինակն առաջնության աշնանային հատվածում թիմում հանդես եկած Դավիթ Մանոյանն է: Չեմպիոնի կազմում 45 գոլերից միայն 6-ն է գրանցվել հայերի օգտին (Պետրոս Ավետիսյան, Արմեն Համբարձումյան՝ 3-ական գնդակ):

3. «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց՝ կրկին ուժեղագույնի տիտղոսը նվաճելով ավարտական տուրում: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ «Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսին արժանացել էր ավարտական տուրում «Բանանցին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո, որի շնորհիվ մեկ միավորով գերազանցել էր նախորդ տուրում ելույթներն ավարտած «Փյունիկին»: Ընդ որում, եթե նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» վաստակել էր հնարավոր միավորների 63,5 տոկոսը (61 միավոր 32 խաղում), ապա այս անգամ թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 61,9 տոկոսը (52 միավոր 28 խաղում):

«Արարատ-Արմենիան» դարձավ 3-րդ թիմը, որին հաջողվեց չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հաջորդ մրցաշրջանում պահպանել այն: Առաջինը «Փյունիկն» էր, որը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ 1996/97թթ. առաջնությունում պահպանեց նախորդ մրցաշրջանում նվաճած չեմպիոնական տիտղոսը:  Հետագայում փյունիկցիները յուրօրինակ ռեկորդ սահմանեցին՝ 2001-2010թթ. ոչ մեկին չզիջելով ոսկե մեդալները: 2016/17թթ. առաջնությունում էլ «Ալաշկերտն» էր Աբրահամ Խաշմանյանի օրոք պահպանել չեմպիոնությունը, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 3-րդ տարին անընդմեջ արժանացել էր ոսկե մեդալներին: Փաստորեն, վերջին 5 առաջնություններում ընդամենը 2 թիմի է հաջողվել չեմպիոն հռչակվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել