Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ-ի կողմից կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների ուղարկած հարցերին, անդրադարձել է Բարձրագույն խմբի առաջնությանը և լեգեոներների լիմիտի թեմային:

«Շնորհակալ եմ ակումբներին և ՀՖՖ-ին իրենց վարքագծի համար, նրանք համավարակի հետ կապված այս բարդ իրավիճակում լավագույնս կարողացան դրսևորել իրենց: Ազգային առաջնությունում մրցակցությունը բավականին բարձր էր, դիտեցինք նաև VBet Հայաստանի գավաթի եզրափակիչը, ինչպես նաև Բարձրագույն խմբի վերջին խաղն «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի» միջև: Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» չեմպիոնության կապակցությամբ: Բազմաթիվ խաղեր ենք դիտել, տեսանյութեր պատրաստել, վերլուծել, ու կարծում եմ, որ այդ ամենը մեզ օգտակար կլինի:

Ցանկալի կլիներ, որ շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղային հայկական ակումբների կազմերում: Երեկ իմացա, որ ֆեդերացիան պատրաստվում է նոր նորմեր կիրառել: Կարծում եմ, որ եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև ազգային հավաքականը: Շատ զարմացած էի նրանից, որ եղան հանդիպումներ, երբ ակումբների կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար խաղադաշտում: Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ և պատանի ֆուտբոլիստներին, ովքեր կրթություն են ստանում մանկապատանեկան ֆուտբոլում, բայց այնուհետև իրենց դրսևորելու շանս չեն ունենում բազմաթիվ լեգեոներների առկայության պատճառով»,- ասել է Կապառոսը:

Լեգեոներների լիմիտի հարցը որոշվեց. Հայաստանի առաջնությունը նոր ձևաչափով

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2 ֆուտբոլիստներ հեռացել են «Նոայից»

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակին». Արման Հովհաննիսյան

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Առաջնության «ամենահայկական» թիմը թարմացրեց իր հակառեկորդը․ «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Նոայի» կարևոր ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

Աղբյուր. Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Հայաստանում

IFFHS. VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 71-րդն է 2020 թվականին, Ա Սերիան լավագույնն է

Ե՛վ մախ, և՛ գաղափար. 5 խաղ, որտեղ փայլել է Յուրա Մովսիսյանը

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը

«Արարատ-Արմենիայի» կազմում կրկնակի չեմպիոն դարձած լեգիոները հեռացավ ակումբից

Կապառոսից մինչև պատերազմի մասնակիցներ․ Շնորհավորանքներ Մխիթարյանին (տեսանյութ)

«Նոան» համալրել է թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ

Ռեկորդային մեկնարկ ունեցած և 6 միավորից ոչ իր մեղքով զրկված թիմը․ «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հայկական ակումբից 12 ֆուտբոլիստ է հեռացել