Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ-ի կողմից կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների ուղարկած հարցերին, անդրադարձել է ընտրանուն առնչվող մի շարք թեմաների:

«Ես մինչ այժմ զրուցել եմ հավաքականի մոտ 19-20 ֆուտբոլիստների հետ: Իհարկե, այդ խոսակցությունների մանրամասները չենք հայտնի: Բայց կարող եմ ասել մի բան, որ ինձ հաճելիորեն զարմացրեց այն, թե բոլոր տղաներն ինչպիսի մեծ նվիրվածություն դրսևորեցին ու ցանկություն հայտնեցին հետագայում ևս շարունակել ելույթները հավաքականում:

Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, Մաթյո Եզիկյանին, Արշակ Կորյանին և մյուս ֆուտբոլիստներին, որոնց անունները կապվում են հավաքականի հետ, իհարկե, այդ խաղացողները կարող են հետաքրքիր լինել մեզ համար: Այդուհանդերձ, քանի դեռ չունենք հստակ տեղեկություն՝ արդյոք նրանք կկարողանան համալրել ազգային թիմը, ես դեռ չեմ կարող կարծիք հայտնել դրա վերաբերյալ:

Այո՛, կարող ենք տեսնել երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների, ովքեր կհրավիրվեն ազգային թիմ: Ամբողջ հարցն այն է, որ այդ խաղացողները պետք է խաղային պրակտիկա ունենան: Եթե չունենան, շատ դժվար կլինի հանդես գալ ազգային հավաքականում: Երիտասարդներին անհրաժեշտ է խաղալ, սխալներ թույլ տալ: Եթե պրակտիկա չունեն, պարզապես անհետանում են: Եվ ես վստահ եմ, որ, ՀՖՖ-ի կիրառած նոր նորմերի հետ մեկտեղ, այդ ֆուտբոլիստները կունենան խաղային պրակտիկա և ի հայտ կգան հավաքականի նոր թեկնածուներ: Քանի որ մեր մյուս հավաքականների մարզիչները շատ լավ աշխատանք են կատարում, այդ ֆուտբոլիստները աճելու հնարավորություն են ունենում, նրանց պարզապես խաղային պրակտիկա է անհրաժեշտ:

Հոգեբանությունը նույնքան կարևոր է, որքան տեխնիկան, տակտիկան և ֆիզպատրաստությունը, իսկ երբեմն ավելի կարևոր է, քան այդ 3 բաղադրիչները: Առաջինը, ինչ պետք է անել, պարզապես ճանաչել կոլեկտիվը, որովհետև չկա մի բանաձև, որը քեզ կասի, թե ինչ է պետք անել: Կախված նրանից, թե տղաներն ինչ վիճակում կներկայանան հավաքական, կհասկանանք, թե ինչ կարելի է անել: Բայց, իհարկե, ակնհայտ է, որ հոգեբանորեն կայուն, ուժեղ թիմը միանշանակ բարելավում է իր ելույթները։

Առաջիկա ընկերական խաղերը մեզ օգտակար կլինեն, հնարավորություն կունենան խաղադաշտ դուրս գալ նրանք, ովքեր այդքան էլ հաճախ հանդես չեն եկել հավաքականում: Կդիտենք նրանց խաղը և գաղափար կկազմենք նրանց մասին:

Ինչ վերաբերում է հավաքականի՝ խոր պաշտպանությամբ հանդես եկող թիմերի դեմ անցյալում ունեցած խնդիրներին, ապա մենք, առաջին հերթին, պետք է իսկական թիմ լինենք: Եվ դա այն թիմն է, որը գիտի, թե ինչ պետք է անի, երբ գնդակն իր մոտ է, և գիտի, թե ինչ անել, երբ գնդակը մրցակցի մոտ է: Մենք պետք է փորձենք առավելագույնը ստանալ մեր ֆուտբոլիստներից, որպեսզի թիմը հավասարակշռված լինի թե՛ գրոհային, թե՛ պաշտպանողական գործողություններում:

Ինչ վերաբերում է Ազգերի լիգային, նախ պետք է մեծ ցանկություն ունենանք, այնուհետև քայլ առ քայլ, խաղ առ խաղ շարժվենք առաջ: Եթե կարողանանք համապատասխան ցանկությամբ մոտենալ յուրաքանչյուր խաղին, կունենանք առաջընթաց: Սկզբում դնում ես նպատակ, հետո փորձում հասնել դրան: Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ: Եթե խաղադաշտում համախմբված լինենք, բոլոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել մեր նպատակներին:

Դիտածս հանդիպումներից կառանձնացնեի Իտալիայի հավաքականի հետ երևանյան հանդիպումը: Ճիշտ է, Հայաստանի ընտրանին պարտվեց, բայց, խաղալով 10 հոգով, շատ լավ մրցակցեց: Հաշիվը կարող էր այլ լինել: Հավաքականը լավ թիմային ոգի դրսևորեց:

Ինձ զարմացրեց այն հիանալի մթնոլորտը, որ տիրում է ՀՖՖ-ում: Բոլորը ցանկանում են իրենց լուման ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման մեջ: Մենք նույնպես ցանկանում ենք մեր փորձով, խանդավառությամբ և կրքով նպաստել հայկական ֆուտբոլի աճին»,- ասել է իսպանացի մասնագետը:

Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը»

«Սոլոմոն Իմե Ուդոն էլ ավելի մեծ մրցակցություն կստեղծի հավաքականում». Խոակին Կապառոս

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնաբանել Հայաստանի հետ առաջիկա խաղը

ՈւԵՖԱ-ն չի ծրագրում փոխել Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները