Բարձրագույն խմբի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնության վերջին՝ 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Դմիտրի Աբակումով («Արարատ-Արմենիա»)

Պաշտպաններ․ Բրայան Սիլվա Գարսիա, Տարոն Ոսկանյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Ալբերտ Խաչումյան («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան, Գուստավո Մարմենտինի (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Արմեն Համբարձումյան, Ֆուրջել Նարսինգ (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ․ Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»), Նիկիտա Տանկով («Ալաշկերտ»), Մորի Կոնե («Շիրակ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»)

Այս տուրի շրջանակում կայացավ ընդամենը 2 հանդիպում, և բոլորի ուշադրության կենտրոնում, իհարկե, չեմպիոնական խաղն էր «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի» միջև: Վարդան Մինասյանի թիմն այս անգամ վստահ հանդես եկավ թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսերում ու արժանի հաղթանակ տոնեց 2-0 հաշվով: Օտուբանջոն կրկին գործում էր փոքր-ինչ խորքից՝ հարձակման կրակագիծը թողնելով Լուիս Օգանային: Նրանք այս անգամ ևս շատ լավ համագործակցեցին, իսկ Օտուբանջոն նախ դարձավ գոլային փոխանցման, ապա՝ գոլի հեղինակ:

Թիմին ձմռանը միացած հարձակվողն ուներ ևս մեկ գերազանց շանս, սակայն վրիպեց պարզապես անհավատալի իրավիճակում: Այդուհանդերձ, նշված դիրքային փոփոխությունը, որը երևի ավելի շատ կապված է թիմի՝ խաղադաշտի միջին հատվածում ու ենթահարձակվողի դիրքում ունեցած խնդիրների հետ (Գուֆրանի՝ այդպես էլ օպտիմալ մարզավիճակ չհավաքելը և այլն), տվեց իր պտուղները: Օտուբանջոն թիմին մեծապես օգնում էր նաև բարձր պրեսինգի դիմելու և դիրքային պաշտպանություն իրականացնելու ժամանակ:

Բարձրագույն խմբի 28-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

VBET Հայաստանի գավաթ․ «Շիրակ» – «Ալաշկերտ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Դավիդ Կամպանյա․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը ծանր պահին չկոտրվեց և պայքարեց» (տեսանյութ)

Քամբեքը կայացավ․ «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլային» (տեսանյութ)

Գերկամային որակներ․ Լիմայի դուբլի շնորհիվ հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

«Ֆոլան» 11-մետրանոց հարվածով առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» և «Ֆոլան» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Արարար-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ֆոլա Էշի» հետ խաղում

Արմեն Նահապետյանը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Օմոնիան» հաղթեց նաև «Ցրվենա Զվեզդային»

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)