Լավագույն ցուցանիշը Հայաստանի վերջին 13 առաջնություններում․ Մորի Կոնեի խելահեղ մրցաշրջանը - VNews
Բաժիններ

Լավագույն ցուցանիշը Հայաստանի վերջին 13 առաջնություններում․ Մորի Կոնեի խելահեղ մրցաշրջանը

Ի տարբերություն ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնությունում չեմպիոնության համար մղված չափազանց դրամատիկ ու թեժ մրցապայքարի, «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը վաղուց էր որոշվել, հավակնորդների թիվն էլ շատ սահմանափակ էր:

Եվ դրա հիմնական «մեղավորը» «Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեի՝ վերջին տարիների համար աննախադեպ բարձր արդյունավետությունն էր: 28 հանդիպումներում խփած 23 գոլով Կոնեն ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Նրա ցուցանիշը լավագույնն է վերջին 13 առաջնություններում: Մինչ այդ ավելի արդյունավետ էր գործել «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը, որը 2006թ. առաջնությունում 25 գոլ էր խփել: Իսկ ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդակիրն Արամի կրտսեր եղբայրն է՝ Արա Հակոբյանը, որը 2003թ. «Բանանցի» կազմում 45 անգամ խոցել էր մրցակիցների դարպասը:

25-ամյա իվուարցի հարձակվողը երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց այլազգի ֆուտբոլիստների մեջ Մարկոս Պիզելիի մեկ մրցաշրջանի արդյունավետության 13-ամյա վաղեմության ռեկորդը, ինչպես նաև դարձավ «Շիրակում» մեկ մրցաշրջանում առավել շատ գոլեր խփած ֆուտբոլիստը՝ գերազանցելով իր նախկին թիմակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:

Մարկոսի ռեկորդն արդեն անցյալում է․ Մորի Կոնեն՝ ԲԽ-ի մեկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոներ

Առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի համար պայքարը միայն աշնանային հատվածում էր որոշ չափով սուր, մասնակիցներն էլ  ընդամենը չորսն էին:

Տեխնիկապես լավ զարգացած, արագաշարժությամբ աչքի ընկնող և դիպուկ հարվածների տիրապետող իվուարցի հարձակվողի նորամուտը «Շիրակում» տպավորիչ ստացվեց: «Ուրարտուի» հետ առաջնության մեկնարկային խաղում նա դուբլի հեղինակ դարձավ: 4-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում հեթ-տրիկ ձևակերպելով, Մորի Կոնեն 5 գնդակով միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը և մինչև մրցաշարի ավարտը պահպանեց առաջատարի իր դիրքը:

Առաջնության աշնանային հատվածը Կոնեն ավարտեց 11 գնդակով: Նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն միայն աշնանային հատվածի ավարտական տուրում «Երևանի» դարպասը խփած 5 գոլերի շնորհիվ 10 գնդակով մոտեցավ Կոնեին: Նրանց հաջորդում էին «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը (8 գոլ) և ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին (7 գոլ):

Ի տարբերություն իր հիմնական մրցակիցների, Մորի Կոնեն առաջնության գարնանային հատվածում էլ աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ և շուտով օրակարգից հանեց «Ոսկե խաղակոշիկի» դափնեկրի հարցը: Հետաքրքրություն ներկայացնող միակ հարցն այն էր, թե ինչպիսին կլիներ Կոնեի վերջնական արդյունքը և կհաջողվե՞ր արդյոք գերազանցելու կամ գոնե կրկնելու այլազգի ֆուտբոլիստների համար Մարկոս Պիզելիի արդյունավետության ռեկորդը: Իվուարցի ֆուտբոլիստն իր առջև դրած նշաձողն էլ հաջողությամբ հաղթահարեց:

Առաջնության գարնանային հատվածի առաջին 10 հանդիպումներում Մորի Կոնեն նույնքան գոլ խփեց: Այդ խաղերից միայն երկուսում՝ «Արարատ-Արմենիայի» հետ կայացած մրցավեճերում Կոնեին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, որից հետո նա 6 խաղ շարունակ խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Ցավոք, «Շիրակի» համար հույժ կարևոր առաջնության ավարտական 3 հանդիպումներում Կոնեի խփած 2 գոլերը ոչ մի ազդեցություն չունեցան թիմի վերջնական արդյունքի վրա:

Ի տարբերություն տարբեր տարիներին առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված մի շարք ֆուտբոլիստների, Կոնեն գոլերից միայն մեկն է խփել 11մ հարվածով՝ աչքի ընկնելով «Ալաշկերտի» հետ ավարտական խաղում: Իսկ մինչ այդ նա ընդամենը մեկ անգամ էր 11մ հարված կատարել, որը հետ էր մղել «Արարատի» դարպասապահ Սերգեյ Ռևյակինը:

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Մրցակիցների նկատմամբ Կոնեի առավելությունը բացահայտ էր: Լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդ արդյունքը գրանցած Ջոնել Դեսիրեին իվուարցի ֆուտբոլիստը գերազանցեց 11 գնդակով: Ընդ որում «Լոռիի» ռմբարկուն իր 12 գոլերից 6-ը խփել է 11մ հարվածով:

Որքան էլ որ զարմանալի է, առաջնության հանդիպումներում Կոնեի համար անառիկ մնաց «Գանձասար-Կապանի» դարպասը: Գանձասարցիների հետ առաջին խաղում Կոնեն մինչև խաղավերջ խաղադաշտում էր, իսկ ահա 2-րդ հանդիպման արդեն 10-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը: Նշենք, որ Կոնեի խաղընկերներին էլ չհաջողվեց գտնել կապանցիների դարպասի բանալին: Առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, 2-րդում «Շիրակը» նվազագույն հաշվով պարտվեց:

Կոնեն առավել արդյունավետ է գործել «Ալաշկերտի», «Ուրարտուի» և «Արարատի» հետ հանդիպումներում՝ խփելով 4-ական գոլ: 3-ական անգամ նա գրավել է «Փյունիկի» և «Նոայի» դարպասը, 2-ական անգամ աչքի է ընկել «Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» հետ հանդիպումներում: Իսկ ահա «Երևանին» նա ընդամենը մեկ գոլ է խփել:

Մորի Կոնեն դարձավ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած 25-րդ ֆուտբոլիստը: Նա նաև 7-րդ լեգեոնականն է, որ դառնում է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

Առավել հաճախ՝ 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանը, Մարկոս Պիզելին և Միհրան Մանասյանը: Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ՝ Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը: Ամենատարեցն Արթուր Քոչարյանն է, որը 35 տարեկանում «Ուլիսում» 15 գնդակով դարձել է 2009թ. առաջնության լավագույն ռմբարկու:

Կոնեն «Շիրակի» 4-րդ ներկայացուցիչն է, որ արժանանում է առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին: Ժան-Ժակ Բուգուհիից ավելի վաղ նման պատվի էին արժանացել շիրակցիներ Արա Ադամյանն ու Արթուր Պետրոսյանը:

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Թիմերից առավել հաճախ՝ 11 անգամ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր են դարձել «Փյունիկի» հերկայացուցիչները: 6 անգամ լավագույն ռմբարկու են ճանաչվել «Ալաշկերտի», 4՝ «Բանանցի», 3՝ «Արարատի», 2՝ Արարատի «Արաքսի» (նախկին «Ցեմենտի») ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ դափնեկիր են դարձել Արտաշատի «Դվինի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և «Իմպուլսի» ֆուտբոլիստները:

Հետաքրքիր է, որ միայն 14 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

Թվական Ռմբարկուն Ակումբը Գոլ Խաղ Միջինը
1992 Վահե Յաղմուրյան «Արարատ» 38 29 1,31
1993 Անդրանիկ Հովսեփյան

Գեղամ Հովհաննիսյան

«Բանանց»

ՀՄԸՄ

26

26

25

27

1,04

0,96

1994 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 26 1,50
1995 Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 12 10 1.20
1995/96 Արա Ադամյան «Արագած», «Շիրակ» 28 20 1,40
1996/97 Արսեն Ավետիսյան «Փյունիկ» 24 21 1,14
1997 Արթուր Պետրոսյան «Շիրակ» 18 17 1,05
1998 Արա Հակոբյան «Դվին» 20 20 1
1999 Շիրակ Սառիկյան «Ցեմենտ» 21 24 0,87
2000 Արա Հակոբյան «Արաքս» 21 19 1,10
2001 Արման Քարամյան «Փյունիկ» 21 19 1,10
2002 Արման Քարամյան «Փյունիկ» 36 21 1,76
2003 Արա Հակոբյան «Բանանց» 45 24 1,87
2004 Էդգար Մանուչարյան

Գալուստ Պետրոսյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21

21

22

24

0,95

0,87

2005 Նշան Էրզրումյան «Կիլիկիա» 18 23 0,78
2006 Արամ Հակոբյան «Բանանց» 25 27 0,92
2007 Մարկոս Պիզելի «Արարատ» 22 26 0,87
2008 Մարկոս Պիզելի «Արարատ» 17 29 0,58
2009 Արթուր Քոչարյան «Ուլիս» 15 26 0,57
2010 Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16

16

24

26

0,66

0,61

2011 Բրունո Կորեա «Բանանց» 16 26 0,61
2012/13 Նորայր Գյոզալյան «Իմպուլս» 22 41 0,53
2013/14 Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 17 28 0,60
2014/15 Սեսար Ռոմերո

Ժան-Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21

21

25

25

0,84

0,84

2015/16 Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16

16

22

26

0,72

0,61

2016/17 Միհրան Մանասյան

Արտակ Եդիգարյան

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

13

13

27

28

0,48

0,46

2017/18 Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» 13 27 0,48
2018/19 Ջոնել Դեսիրե «Լոռի» 17 25 0,68
2019/20 Մորի Կոնե «Շիրակ» 23 28 0,82

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

«Շիրակ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ուրոշ Նենադովիչը՝ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստ

Ստանիսլավ Բուչնև․ «Փյունիկն» ունի ներդրված խաղաոճ, պետք է պարզապես մի փոքր բարելավել, և ամեն ինչ լավ կլինի» (տեսանյութ)

Վահագն Այվազյան․ «Վանն» ամուր և հավասարակշռված թիմ է, որն ամեն խաղում պայքարում է հաղթանակի համար» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Թիմը պրոգրես ունի, բայց դեռ չենք կարողանում կայունացնել մեր խաղը: Արդյունքից չեմ կարող գոհ լինել» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Երկկողմանի պայքարով լի խաղ ստացվեց: Մրցակցի դարպասապահը շատ լավ գործեց» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Ցավալի է, երբ մրցավարներն այսպես «կոտրում» են խաղը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ընդմիջմանը խնդիր էր դրվել երկրորդ գոլ խփել և շատ ուշադիր խաղալ պաշտպանությունում․ ստացվեց, և հաղթեցինք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Թիմը խաղում էր ճիշտ, գրագետ, մոտիվացված, տղաները ամեն ինչ արեցին, բայց մեզ խանգարեցին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հետ նայելով կարող եմ ասել, որ Մկոյանի կարմիր քարտը արդարացված էր» (տեսանյութ)

«Փյունիկը» և «Վանը» մեկական միավոր վաստակեցին միմյանց միջև խաղում (տեսանյութ)