Սեփական հարկի տակ միակ անպարտելի թիմը, որի դարպասապահը կրկին ամենահուսալին էր - VNews
Բաժիններ

Սեփական հարկի տակ միակ անպարտելի թիմը, որի դարպասապահը կրկին ամենահուսալին էր

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը սկսում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք երկրի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիային»:

1․ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց՝ կրկին ուժեղագույնի տիտղոսը նվաճելով ավարտական տուրում: Եթե նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսին արժանացել էր ավարտական տուրում «Բանանցին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո, որի շնորհիվ մեկ միավորով գերազանցել էր նախորդ տուրում ելույթներն ավարտած «Փյունիկին», ապա 28-րդ առաջնությունում ոսկե մեդալների հարցը վճռեց չեմպիոնի կոչման մյուս հավակնորդի՝ «Նոայի» հետ մրցավեճում:

«Փյունիկից» և «Ալաշկերտից» հետո «Արարատ-Արմենիան» դարձավ 3-րդ թիմը, որին հաջողվեց չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հաջորդ մրցաշրջանում պահպանել այն:

«Արարատ-Արմենիան» 28-րդ առաջնության 28 հանդիպումներում վաստակեց 52 միավոր (+15=7-6, 45-23), ինչը հնարավոր միավորների 61,9 տոկոսն է: Նախորդ առաջնության 32 հանդիպումներում չեմպիոնը վաստակել էր հնարավոր միավորների 63,5 տոկոսը (+18=7-7, 53-28):

2․ Վարդան Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիային» չեմպիոնական բարձունքին հասցնելով, 6-րդ անգամ չեմպիոն թիմ պատրաստեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում: Նա թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 10-րդ տուրից՝ փոխարինելով 8-րդ տուրից հետո պաշտոնանկ արված Վադիմ Սկրիպչենկոյին (9-րդ տուրում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Արտակ Օսեյանը):

Առաջնության ավարտից հետո թիմից հեռացած Վարդան Մինասյանի օրոք «Արարատ-Արմենիան» ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում անցկացրած 51 հանդիպումներից 30-ում հաղթել է, 11-ն ավարտել է ոչ-ոքի, 10-ում պարտվել է, խփել է 86 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 40 գնդակ: Մարզչական իր ողջ կարիերայի ընթացքում Վարդան Մինասյանը «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» ղեկին ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում 186 խաղ է անցկացրել, որից 122-ում նրա սաները հաղթել են, 37-ում գրանցվել է ոչ-ոքի, 27-ում պարտվել են, խփել են 385 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 145 գնդակ:

Վարդան Մինասյանը՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչ

3․ Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացրած «Արարատ-Արմենիան» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 2-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-4, 26-15), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն էր: Առաջնության գարնանային հատվածում չեմպիոնն ավելի հաջող հանդես եկավ՝ 13 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 64,1 տոկոսը (+7=4-2, 19-8): Դա մասնակից թիմերի մեջ լավագույն արդյունքն է:

Լավագույն վեցյակի մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 16 միավոր վաստակեց (+4=4-2, 12-8), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է: Դա 3-րդ արդյունքն է 18-ական միավոր վաստակած «Նոայից» և «Շիրակից» հետո:

«Արարատ-Արմենիան» միակ թիմն էր, որ սեփական հարկի տակ մնաց անպարտելի՝ 14 խաղերում վաստակելով 32 միավոր (+9=5-0, 27-8), ինչը հնարավոր միավորների 76,1 տոկոսն է: Դա առաջնությունում լավագույն արդյունքն է «Նոայի» հետ:

Իսկ ահա հյուրընկալվելիս անցկացրած 14 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» իր օգտին գրանցեց 20 միավոր (+6=2-6, 18-15), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: Այդ ցուցանիշը 2-րդն է «Ալաշկերտից» հետո:

4․ Չեմպիոնը բոլորից հաջող խաղաց «Արարատի» հետ՝ հաղթելով բոլոր 4 հանդիպումներում էլ: 100 տոկոսանոց արդյունք գրանցվեց նաև «Երևանի» և «Փյունիկի» հետ անցկացրած 2-ական խաղերում: Հաջող էր նաև «Նոայի» հետ դիմակայությունը, որի 4 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 3 հաղթանակ տոնեց, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի: Բարձրագույն խմբում չեմպիոնը դեռ չի պարտվել «Նոային»:

Իսկ ամենաանհարմար մրցակիցը «Լոռին» էր, որի հետ կայացած 4 հանդիպումներում Վարդան Մինասյանի սաներն ընդամենը 2 միավոր վաստակեցին և միայն 4-րդ շրջանի խաղում վերջապես կարողացան գրավել մրցակցի դարպասը:

Լավագույն ցուցանիշը Հայաստանի վերջին 13 առաջնություններում․ Մորի Կոնեի խելահեղ մրցաշրջանը

5․ Առաջնության ընթացքում «Արարատ-Արմենիան» մեկնարկում և 16-18-րդ տուրերում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց, 9 խաղ ընթացավ առանց պարտության (15-23-րդ տուրեր, 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Նրա օրոք թիմը 23-26-րդ տուրերում նաև 4 խաղ շարունակ չկարողացավ հաղթել (2-ական ոչ-ոքի և պարտություն):

28 հանդիպումներից 11-ում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել: Դա լավագույն ցուցանիշն է «Նոայի» հետ: 7 խաղում «Արարատ-Արմենիային» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց՝ 7-2 հաշվով ջախջախելով «Երևանին», 3ական անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» և «Փյունիկի» դարպասը: «Երևանի» նկատմամբ տոնած հաղթանակը Բարձրագույն խմբում չեմպիոնի տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Մինչ այդ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում «Արարատի» նկատմամբ՝ 6-2: Չեմպիոնը խոշոր հաշվով չպարտվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

Լիմայի՝ տուգանայինից տպավորիչ գոլի շնորհիվ չեմպիոնը 3 միավորով հեռացավ Չարենցավանից (տեսանյութ)

«Վան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել է

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)