Լեմպարդը կրկին խոսել է Կլոպի մասին․ «Նրա հետ կցանկանայի գարեջուր խմել» - VNews
Բաժիններ

Լեմպարդը կրկին խոսել է Կլոպի մասին․ «Նրա հետ կցանկանայի գարեջուր խմել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ընդունել է իր մեղքը:

42-ամյա մասնագետը Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայացած հանդիպման (3-5) դրվագներից մեկում լեզվակռվի մեջ էր մտել մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և նրա մարզչական շտաբի անդամների հետ:

«Ես դիտել եմ տեսանյութը: Զղջում եմ, որ այդպիսի բառեր ընտրեցի: Նմանօրինակ երևույթները միշտ հրավիրում են մամուլի ուշադրությունը: Իմ 2 երեխաները նույնպես հետևում են սոցցանցերին: Սակայն չեմ զղջում, որ կիրք դրսևորեցի թիմիս պաշտպանելու համար:

Խաղի ժամանակ պահեստայինների նստարանին շատ բան տեղի ունեցավ: Ոչինչ չունեմ Յուրգեն Կլոպի դեմ, նա ֆանտաստիկ մարզիչ է: Նրա հետ կցանկանայի գարեջուր խմել, որպեսզի ընդգծեի «Լիվերպուլի» հաջողությունը: Ինձ դուր չեկան խոսքերը, որոնք հնչեցին ոչ թե Կլոպից, այլ «Լիվերպուլի» մյուս մարզիչներից: Հույզերը գերակշռում էին այդ խաղում»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Կլոպի խիստ պատասխանը Լեմպարդին. «Նա սովորելու բան ունի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տոմաս Տուխելը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

Լեմպարդին թույլ չեն տվել հրաժեշտ տալ ֆուտբոլիստներին

«Ոսկե սերնդի» ֆուտբոլիստները հերթով մարզիչ են դառնում. ինչպես են նրանց գործերը

«Նախագծեր գոյություն չունեն. պետք է հաղթես, որ պաշտոնանկ չլինես». Գվարդիոլան՝ Լեմպարդի մասին

Գերմանացի մասնագետը հրաժարվել է «Չելսիի» ղեկն ստանձնելու առաջարկից

VNews.am-ի ընթերցողները ճիշտ էին գուշակել՝ որ թոփ թիմի մարզիչը պաշտոնանկ կարվի

«Չելսին» պաշտոնանկ արեց Լեմպարդին

Հայտնի է՝ ով է դառնալու «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը

The Telegraph. Լեմպարդը պաշտոնանկ կարվի

Սուլշերը պատմել է՝ ինչու էր վստահ, որ Ֆերնանդեշը գոլ է խփելու տուգանային հարվածով

«Յունայթեդի» և «Լիվերպուլի» գոլառատ խաղի ելքը վճռեց Ֆերնանդեշի՝ տուգանայինից խփած գոլը (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. Աբրահամի հեթ-տրիկը «Չելսիին» դուրս բերեց 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

«Մերսեդեսով ես գալիս մարզմանը, ու քանի՞ խաղ ես անցկացրել առաջին թիմում». Կլոպի դասը «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան»

FIFA 21-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը