Ակումբի վերանվանումը նշանավորեցին շահած առաջին մրցանակներով ու թիմային ռեկորդներով - VNews
Բաժիններ

Ակումբի վերանվանումը նշանավորեցին շահած առաջին մրցանակներով ու թիմային ռեկորդներով

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության արծաթե մրցանակակիր «Նոային»:

1․ Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացրած և նոր անվանումով հանդես եկած «Նոան» Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ 28-րդ առաջնությունում մեծ հաջողության հասավ՝ արժանանալով արծաթե մեդալների: «Նոան» հայկական ֆուտբոլում մրցանակակիր դարձած 15-րդ ակումբն է: Թիմը նաև առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոան» զգալի առաջընթաց գրանցեց՝ 28 հանդիպումներում վաստակելով 48 միավոր (+14=6-8, 37-27): Դա հնարավոր միավորների 57,1 տոկոսն է: Մինչդեռ նախորդ առաջնությունում «Արցախը» 32 հանդիպումներում վաստակած 28 միավորով (+6=10-16, 25-49) զբաղեցրել էր 8-րդ տեղը: Դա հնարավոր միավորների ընդամենը 29,1 տոկոսն է:

Վաստակած միավորների, տարած հաղթանակների, կրած նվազագույն պարտությունների, խփած և բաց թողած գոլերի քանակը ռեկորդային է «Նոայի» համար Բարձրագույն խմբի առաջնություններում: 14 հաղթանակներից 7-ը «Նոան» տարել է մեկ գնդակի տարբերությամբ, որից 4-ը՝ նվազագույն հաշվով:

2․ Առաջնության աշնանային հատվածը «Նոան» ավարտել էր 6-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 24 միավոր (+7=3-5, 20-14), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է: Իգոր Պիկուշչակի սաները նույնքան միավոր վաստակեցին առաջնության գարնանային հատվածի 13 հանդիպումներում (+7=3-3, 17-13), ինչը հնարավոր միավորների 61,5 տոկոսն է: Այդ արդյունքը միայն մեկ միավորով է զիջում «Արարատ-Արմենիայի» ցուցանիշին:

Լավագույն վեցյակի մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում «Նոան» 18 միավոր վաստակեց (+5=3-2, 12-8), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Դա «Շիրակի» հետ լավագույն արդյունքն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Ընթացիկ առաջնությունում էլ «Նոայի» մոտ սեփական դաշտի գործոնը զգալի էր: Անցկացրած 14 հանդիպումներում թիմը վաստակեց 32 միավոր (+10=2-2, 27-11), ինչը հնարավոր միավորների 76,1 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է «Արարատ-Արմենիայի» հետ: Սեփական հարկի տակ «Նոայի» ֆուտբոլիստները միևնույն 1-2 հաշվով պարտվել են «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին»:

Մրցակցի հարկի տակ «Նոան» անցկացրած 14 հանդիպումներում վաստակեց 16 միավոր (+4=4-6, 10-16), ինչը հնարավոր միավորների 38,1 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան» հաղթել է «Երևանին» (2-0), «Փյունիկին» (2-1), երկու անգամ էլ նվազագույն հաշվով պարտության է մատնել «Ալաշկերտին»:

3․ «Նոան» թիմային մի քանի ռեկորդներ սահմանեց՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, 5 խաղ մնալով անպարտելի, 6 խաղ շարունակ գրավելով մրցակիցների դարպասը, 28 հանդիպումներից 11-ում դարպասը պահելով անառիկ: «Նոայի» ֆուտբոլիստները միայն 8 խաղում չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին:

«Շիրակի» նկատմամբ 4-0 հաշվով տոնած հաղթանակը Բարձրագույն խմբում «Նոայի» խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր: Թիմը կրեց այդ կարգի միայն մեկ պարտություն՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով «Շիրակից»:

4․ «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ 5 հարվածները դիպուկ են իրացրել Մաքսիմ Մայրովիչը, Դավիթ Մանոյանն ու Վլադիմիր Ազարովը: Մայրովիչը խոցել է գանձասարցի Գևորգ Կասպարովի և շիրակցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասները: Ազարովը գրավել է Վարդան Շահատունու («Լոռի») և փյունիկցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: Իսկ Մանոյանը հաղթող է դարձել «Երևանի» դարպասապահ Յանիս Կրումինսի հետ մենամարտում:

Վալերիո Վիմերկատիի դարպասին նշանակված միակ 11մ հարվածն անվրեպ է իրացրել փյունիկցի Արաս Օզբիլիսը:

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

5․ Արդյունավետությամբ «Նոան» 5-րդն էր՝ խփելով 37 գնդակ: Իսկ ահա թիմի պաշտպանությունն ամենահուսալիներից մեկն էր. «Նոան» ընդամենը 27 գոլ բաց թողեց՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Արարատ-Արմենիային»:

Գոլերի հեղինակներ դարձած 10 ֆուտբոլիստներից 9-ը լեգեոնականներ էին: Հայ ֆուտբոլիստներից միայն Դավիթ Մանոյանը դարձավ գոլի հեղինակ, որը թիմի կազմում հանդես եկավ միայն առաջնության աշնանային հատվածում: Առավել արդյունավետ գործեց թիմի նորեկ Մաքսիմ Մայրովիչը, որը 11 գնդակով նվաճեց «Նոայի» լավագույն ռմբարկուի տիտղոսը:

Բացի նրանից, ՀՀ առաջնություններում իրենց գոլերի հաշիվը բացեցին նաև Վլադիսլավ Կրյուչկովը, Վլադիմիր Ազարովը, Դմիտրի Լավրիշչևը, Կիրիլ Բորը, Պավել Դեոբալդը, Դանու Սպատարուն, Ռոկաս Կրուշնաուսկասն ու Միխայիլ Կովալենկոն: Իսկ Դավիթ Մանոյանն առաջին գոլերը խփեց «Նոայում»:

Մաքսիմ Մայրովիչը դարձավ Բարձրագույն խմբի առաջնություններում «Նոայի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով նախորդ առաջնությունում 4 գոլի հեղինակ դարձած Էդուարդ Ավագյանի ցուցանիշը: Նա նաև դարձավ մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ «Նոայի» ռեկորդակիրը: Մայրովիչը նաև ընդգրկվեց «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ թիմի կազմում գոլերի հաշիվը բացելով 23 տարեկան 178 օրականում:

Առաջնության գարնանային հատվածում 3 գոլ խփած 24-ամյա Մայրովիչը գերազանցեց Վարդան Բակալյանի տարիքային ռեկորդը: Վերջինս անցյալ տարի այդ տարիքում 2 գոլ էր խփել: 26-ամյա Վլադիմիր Ազարովն էլ առաջնության գարնանային հատվածում 5 գոլ խփելով, գերազանցեց Վիգեն Ավետիսյանի տարիքային ռեկորդը, որն անցյալ տարի այդ տարիքում 2 գոլ էր խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Վանը» նոր հարձակվող ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ