-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Իտալիայի Ա սերիայում արդյունավետության պատմական ռեկորդ է սահմանել:
Ֆուտբոլիստն առաջնության 36-րդ տուրում «Վերոնայի» դեմ կայացած խաղում (5-1) ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ իտալացիների շրջանում մեկ մրցաշարի արդյունավետության ռեկորդ է գրանցել: 30-ամյա հարձակվողի ակտիվում այս պահին գրանցված է խփած 34 գնդակ (14-ը՝ 11-մետրանոց հարվածներով), ինչի արդյունքում գերազանցել է «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Անջելիլոյին, որը 1958/1959թթ․ առաջնությունում մրցակիցների դարպասները գրավել է 33 անգամ:
Իմոբիլեն 2016 թվականի ամռանն է «Սևիլիայից» տեղափոխվել «Լացիո»: Գործարքի արժեքը կազմել է 9,45 մլն եվրո: Խաղացողն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում (34-ը՝ մեկնարկային կազմում), խփել 34 գոլ, ինչպես նաև կատարել 8 արդյունավետ փոխանցում: Իմոբիլեի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Որքա՞ն. «Նյուքասլը» շքեղ առաջարկ է կատարել Իմոբիլեի համար
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո