Չավին չի թաքցնում իր ցանկությունը․ «Ուզում եմ գլխավորել «Բարսելոնան» - VNews
Բաժիններ

Չավին չի թաքցնում իր ցանկությունը․ «Ուզում եմ գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան, քաթարական «Ալ Սադի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ չի շտապում ստանձնել կատալոնական թիմի ղեկը:

«Ես չեմ թաքցնում, որ ցանկանում եմ գլխավորել «Բարսելոնան»: Դա միշտ եմ ասել: Դա իմ գլխավոր նպատակն է: Իմ երազանքն է դառնալ հարազատ թիմիս գլխավոր մարզիչը: Բայց հիմա կենտրոնացած եմ «Ալ Սադի» վրա: Մենք նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին:

Պետք է հարգել Էնրիկե Սետյենին: Թիմին ամենալավն եմ մաղթում: «Բարսելոնան» երբեմն շատ լավ է խաղում, երբեմն՝ պարզապես լավ, որոշ դեպքերում էլ՝ ոչ այդքան լավ: Բայց ինձ դուր է գալիս Սետյենի խաղային փիլիսոփայությունը, այն է՝ գերիշխել խաղադաշտում և ցուցադրել գրավիչ ֆուտբոլ:

Թիմի խաղում դա երբեմն, ճիշտ է, այդքան էլ չի ստացվում, սակայն մրցակիցը նույնպես կարող է բարդեցնել քո կյանքը: Մենք «Բարսելոնայի» կատարմամբ շատ լավ հանդիպումներ ենք տեսել Սետյենի օրոք»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Բարտոմեու. «Վաղ թե ուշ Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»