Առաջնության ամենաարդյունավետ թիմն ու ամենաագրեսիվ հյուրը - VNews
Բաժիններ

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ու ամենաագրեսիվ հյուրը

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք առաջնության բրոնզե մրցանակակիր «Ալաշկերտին»:

1․ Բարձրագույն խմբի 28-րդ առաջնությունը 7-րդն էր «Ալաշկերտի» համար: Մեկամյա ընդմիջումից հետո ալաշկերտցիները կրկին մրցանակակիր դարձան՝ առաջին անգամ արժանանալով բրոնզե մեդալների: Մինչ այդ «Ալաշկերտը» 3 տարի անընդմեջ չեմպիոն էր հռչակվել:

28 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 47 միավոր (+14=5-9, 51-31), ինչը հնարավոր միավորների 55,9 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Երևանի» հետ առաջնության առաջին փուլում չկայացած խաղում «Ալաշկերտի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

Նախորդ առաջնության 32 հանդիպումներում վաստակած 51 միավորով (+15=6-11, 37-27) «Ալաշկերտը» զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: «Ալաշկերտը» վաստակել էր հնարավոր միավորների 53,1 տոկոսը:

2․ Առաջնությունում «Ալաշկերտը» հանդես եկավ 4 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 4 հանդիպումներում թիմի ղեկին Աբրահամ Խաշմանյանն էր, որի օրոք «Ալաշկերտը» վաստակեց ընդամենը 4 միավոր (+1=1-2, 5-6), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Արմեն Ադամյանի գլխավորությամբ անցկացրած 18 հանդիպումներում ալաշկերտցիները վաստակեցին հնարավոր միավորների 55,5 տոկոսը (+9=3-6, 31-20):

Ադամյանի պաշտոնանկությունից հետո «Արարատի» (3-1) և «Նոայի» (0-1) հետ հաջորդ երկու խաղերում ալաշկերտցիների գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարում էր ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը, թեև արձանագրությունում որպես մարզիչ նշված էր Սամվել Սարգսյանը: Առաջնության ավարտական 3 հանդիպումներում «Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ՝ վաստակելով 7 միավոր (+2=1-0, 9-3), ինչը հնարավոր միավորների 77,7 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ Առաջնության աշնանային հատվածն «Ալաշկերտն» ավարտել էր 3-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-4, 28-17), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Ալաշկերտցիներն ընդամենը մեկ միավոր էին զիջել առաջատար «Լոռիին»: Համեմատության համար նշենք, որ «Ալաշկերտը» նախորդ առաջնության աշնանային հատվածի հաղթողն էր՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր (+10=3-4, 20-10), ինչը հնարավոր միավորների 64,7 տոկոսն էր: «Ալաշկերտը» 4 միավորով գերազանցել էր 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

Առաջնության գարնանային հատվածի 13 հանդիպումներում «Ալաշկերտը» վաստակեց 20 միավոր (+6=2-5, 23-14), ինչը հնարավոր միավորների 51,2 տոկոսն է:

Լավագույն վեցյակի մրցաշարում անցկացրած 10 հանդիպումներում «Ալաշկերտը» 16 միավոր վաստակեց (+5=1-4, 18-11), ինչը հնարավոր միավորների 53,3 տոկոսն է:

«Ալաշկերտը» շատ հաջող խաղաց մրցակիցների հարկի տակ՝ 14 հանդիպումներում վաստակելով 27 միավոր (+8=3-3, 28-15), ինչը հնարավոր միավորների 64,2 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակից թիմերի մեջ:

Իսկ ահա սեփական դաշտում անցկացրած 14 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին 20 միավոր գրանցվեց (+6=2-6, 23-16): Դա հնարավոր միավորների 47,6 տոկոսն է:

Առավել հաջող «Ալաշկերտը» խաղաց «Ուրարտուի» դեմ՝ շահելով 2 հանդիպումներն էլ: Լավագույն վեցյակի թիմերից ալաշկերտցիներն անպարտելի մնացին «Արարատի» հետ մրցավեճում՝ վաստակելով 8 միավոր: Իսկ ահա առավել անհաջողը «Նոայի» հետ դիմակայությունն էր, որում «Ալաշկերտն» ընդամենը 3 միավոր վաստակեց՝ կրելով 3 անընդմեջ պարտություն:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ «Ալաշկերտն» իր պատմության մեջ 2-րդ անգամ Բարձրագույն խմբի առաջնությունը սկսեց պարտությամբ՝ 1-2 հաշվով զիջելով «Լոռիին»: Նախկինում թիմը մեկնարկում պարտություն էր կրել 2017/18թթ. առաջնությունում՝ զիջելով «Շիրակին» (1-2):

Արմեն Ադամյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց, 6 խաղում անպարտելի մնաց: Ալաշկերտցիները մեկնարկային 8 հանդիպումներում խաղադաշտից չհեռացան առանց գոլի: 27 հանդիպումներից միայն 6-ում «Ալաշկերտին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Սեփական դարպասն էլ միայն 4 խաղում («Փյունիկ»՝ 3-0, «Գանձասար-Կապան»՝ 2-0, «Լոռի»՝ 2-0, «Արարատ-Արմենիա»՝ 0-0) անառիկ մնաց:

«Ալաշկերտը» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Փյունիկ»՝ 3-0, «Երևան»՝ 5-1, «Լոռի»՝ 5-1): Մրցակիցներից ոչ մեկին չհաջողվեց «Ալաշկերտին» խոշոր հաշվով հաղթել:

Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» երկու հոբելյան նշեց: Հուլիսի 7-ին «Լոռիի» հետ կայացած հանդիպումը, որում ալաշկերտցիները 5-1 հաշվով ջախջախեցին մրցակցին, Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 200-րդ խաղն էր: Իսկ մեկ շաբաթ անց «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում Բրայան Սիլվա Գարսիայի խփած գոլը դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 300-րդ գնդակը:

5․ «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 12 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 6 հարվածներից 3-ն իրացրել է Տիագո Գալվաոն, 3 անգամ դիպուկությամբ աչքի է ընկել Գուստավո Մարմենտինին: Գալվաոն 2 անգամ գրավել է արարատցի Սերգեյ Ռևյակինի պաշտպանած դարպասը, մեկ անգամ էլ հաղթող է դուրս եկել փյունիկցի Անդրիա Դրագոևիչի հետ մենամարտում: Մարմենտինին 11մ նշակետից խոցել է «Երևանի» դարպասապահ Գրիգոր Մակարյանի, շիրակցի Վսևոլոդ Երմակովի և Միքայել Մեյրայի («Լոռի») պաշտպանած դարպասները:

Օգնեն Չանչարևիչի դարպասին նշանակված 11մ 6 հարվածներն էլ դիպուկ են իրացրել շիրակցիներ Մուսա Փոլ Բակայոկոն ու Մորի Կոնեն,  Ջոնել Դեսիրեն («Լոռի»), արարատցիներ Արտակ Ալեքսանյանն ու Դենիս Դեդեչկոն և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Վանը» նոր հարձակվող ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով