5 ամենադիտված խաղերը Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում - VNews
Բաժիններ

5 ամենադիտված խաղերը Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում

Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունը շատ առումներով առանձնացավ նախորդ տարիների մրցաշարերից: Ծավալված թեժ պայքարը և թիմերի՝ ավելի բարձր աստիճանի խաղամակարդակ ձեռք բերելը հանգեցրին նրան, որ զգալիորեն մեծացավ հետաքրքրությունն առաջնության նկատմամբ: Ընդլայնվեցին քննարկումները: Ընդ որում, դրանք այս անգամ ոչ միայն մրցավարական սկանդալների կամ այլ աղմկահարույց թեմաների մասին էին, այլև կոնկրետ խաղերի, ծավալված մրցապայքարի, մարզչական դիմակայությունների և այլն:

VNews․am-ը ներկայացնում է ավարտված առաջնության այն 5 հանդիպումները, որոնք ամենաշատ դիտումն են ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի յութուբյան ալիքով: Ամենամեծ աշխուժությունը նկատվել է կորոնավիրուսային դադարից հետո, երբ եվրոպական թոփ-առաջնություններից քչերն էին դեռ մեկնարկել, ուստի բոլորի աչքերը մեր առաջնության վրա էին: Բացի այդ, տրիբունաներում երկրպագուներ չկային, ու նրանք նույնպես ստիպված էին հեռարձակումների միջոցով հետևել իրադարձություններին: Ու պետք է ընդգծել նաև մրցաշարի՝ լավագույն վեցյակի բաժանվելու գործոնը, որով պայմանավորված էլ այդ 6 թիմերի մասնակցությամբ ամեն մի խաղ եզրափակիչի արժեք ուներ:

Հանդիպումների մոտ կեսը ցուցադրվել է նաև հեռուստատեսությամբ, ուստի խաղերին հետևած մարդկանց թիվն իրականում ավելի մեծ է, բայց այս դեպքում հիմնվենք յութուբյան հեռարձակման ներկայացրած թվերի վրա: Եվ այսպես, լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի՝

5․ «Նոա» 4-0 «Շիրակ»՝ 22,352 դիտում

Հուլիսի 6, 27-րդ տուր

Միանգամից նշենք, որ այս հնգյակում «Շիրակի» մասնակցությամբ 4 խաղ կա: Դա նշանակում է, որ Գյումրին ներկայացնող թիմի ելույթները միշտ առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել: «Նոա» – «Շիրակ» հանդիպումից առաջ գյումրեցիները չեմպիոնության լուրջ հայտ էին ներկայացրել, սակայն երևանյան թիմը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Առավել մեծ աղմուկ հանեց «Նոայի» խփած առաջին գոլը, որը մրցավարական սկանդալի հիմք հանդիսացավ: «Նոան» ի վերջո դարձավ փոխչեմպիոն, իսկ «Շիրակը» նույնիսկ մրցանակային տեղ չգրավեց:

Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

4․ «Շիրակ» 2-0 «Նոա»՝ 23,143 դիտում

Հունիսի 11, 22-րդ տուր

«Նոայի» համար Գյումրի այցելությունները շատ ծանր ստացվեցին նախորդ առաջնությունում: Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը 2020 թվականին Բարձրագույն խմբում 3 պարտություն է կրել, որից 2-ը՝ Գյումրիում՝ «Շիրակից»: Տվյալ մրցավեճում «Շիրակի» առավելությունը մեծ էր, և թիմը հաղթեց Մորի Կոնեի ու Սոլոմոն Իմե Ուդոյի գոլերի շնորհիվ: Գյումրեցիները լավագույն վեցյակի մրցաշարում 8 անընդմեջ հանդիպումների անպարտելի շարք անցկացրին (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի), մինչև «չարաբաստիկ» խաղում կրկին հանդիպեցին «Նոային»:

Հանդիպումն ամբողջությամբ՝ այստեղ:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Վանը» նոր հարձակվող ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»