Գվարդիոլա․ «Բախտս չի բերել, որ խաղացել եմ Զիդանի Ֆրանսիայի հավաքականի դեմ» - VNews
Բաժիններ

Գվարդիոլա․ «Բախտս չի բերել, որ խաղացել եմ Զիդանի Ֆրանսիայի հավաքականի դեմ»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

07 Օգոստոս 2020 - 23:00

2

Մանչեսթեր Սիթի

1

Ռեալ Մադրիդ

1 - 0 Ռահիմ Սթերլինգ - 9`

1 - 1 Կարիմ Բենզեմա - 28`

2 - 1 Գաբրիել Ժեզուս - 68`

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ խոսել է մրցակցի, ինչպես նաև նրա մարզչական ղեկին գտնվող Զինեդին Զիդանի մասին:

««Ռեալը» 3 տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երբ «Բարսելոնան» վերջին տասնամյակում գերիշխում էր Իսպանիայում: Ուրախ եմ, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է:

Շատ լավ է, որ Զիդանի գործերը լավ են ընթանում: Նման մարդիկ պետք են ֆուտբոլին: Հիանում էի Զինեդինով, երբ նա ֆուտբոլիստ էր, հիանում եմ նաև հիմա, երբ մարզիչ է: Զիդանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր: Կցանկանայի նրա հետ հանդես գալ միևնույն թիմում: Բախտս չի բերել, որ խաղացել եմ նրա Ֆրանսիայի հավաքականի դեմ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Անգլիական և իսպանական թիմերի միջև Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 2-1 հաշվով:

Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյո. «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր»

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

«Լիվերպուլն» ու «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ վերադարձել է հիմնական խմբի մարզումներին

Որքան կվճարի «Ռեալը» Մբապեի համար, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Տեր Շտեգենը դժվար թե մասնակցի «Կլասիկոյին»

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

3 իտալական ակումբ պայքարում է Նաչոյի համար