Էդմեն Շահբազյանն իր կարիերայի առաջին պարտությունը կրեց UFC-ում - VNews
Բաժիններ

Էդմեն Շահբազյանն իր կարիերայի առաջին պարտությունը կրեց UFC-ում

UFC Fight Night-ի շրջանակում տեղի է ունեցել UFC-ի մարտիկ, հայազգի Էդմեն Շահբազյանի և ամերիկացի Դերեկ Բրանսոնի միջև մենամարտը:

Մեր հայրենակիցը տեխնիկական նոկաուտով 3-րդ ռաունդում պարտվել է մրցակցին, և սա նրա կարիերայի առաջին պարտությունն էր: Շահբազյանը մինչ այս անցկացրած 11 մենամարտում տոնել էր նույնքան հաղթանակ:

22-ամյա հայազգի մարտիկը, որն արդեն իսկ տեղ է զբաղեցնում UFC-ի լավագույն միջինքաշայինների շարքում, մենամարտից հետո հետևյալ գրառումն է կատարել ինստագրամյան իր էջում․ «Ես լավ եմ, ինձ միայն կարեր են պետք: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար, սիրում եմ բոլորիդ: Շնորհավորում եմ Դերեկ Բրանսոնին, նա այսօր երեկոյան հիանալի աշխատեց: Ոչ մի արդարացում չկա, ես կվերադառնամ: Շնորհակալ եմ Աստծուն այն աջակցության համար, որ ունեմ»:

Էդմեն Շահբազյան. «Հայաստանը ներկայացնելը մեծ նշանակություն ունի ինձ համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էդմեն Շահբազյանն Արցախի դրոշով է դուրս եկել Դերեկ Բրանսոնի հետ մենամարտին

Էդմեն Շահբազյան. «Հայաստանը ներկայացնելը մեծ նշանակություն ունի ինձ համար»

«Չեմ համբերում»․ Կայացել է Էդմեն Շահբազյան – Դերեկ Բրանսոն մենամարտի կշռման արարողությունը

Հայտնի է Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի օրը UFC-ում

«Նա կշրջանցի Ջոն Ջոնսի ռեկորդը»․ Ռոնդա Ռոուզին՝ Էդմեն Շահբազյանի մասին

Հայտնի է UFC-ի հայ մարտիկ Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակցի անունը

Էդմեն Շահբազյան. «Միշտ ցանկանում եմ ներկայացնել հայկական մշակույթը, հայոց եռագույնը ու հայ ժողովրդին»

UFC-ի չեմպիոն Ադեսանյան հիացած է անպարտելի Էդմեն Շահբազյանի ելույթներով

Էդմեն Շահբազյանն արդեն 1-ին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բրեդ Տավարեսին

UFC 244. Էդմեն Շահբազյանն ու Քեթլին Չուկագյանը այսօր հերթական մենամարտերը կանցկացնեն

Էդմեն Շահբազյանը 10-րդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

«Ոսկե տղան». Ով է UFC-ի ամենախոստումնալից ու տաղանդավոր մարտիկ Էդմեն Շահբազյանը

Էդմեն Շահբազյանը UFC-ում փայլուն հաղթանակով լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութ)