Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու - VNews
Բաժիններ

Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1․ Բարձրագույն խմբի առաջնությունների միակ ամփոփոխ մասնակից Գյումրիի «Շիրակը» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ մնաց առանց առաջնության պարգևների՝ անցկացրած 28 հանդիպումներում վաստակած 46 միավորով (+13=7-8, 40-30) զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: «Շիրակը» վաստակեց հնարավոր միավորների 54,7 տոկոսը: Գյումրեցիները վերջին անգամ մրցանակակիր են դարձել 2016/17թթ. առաջնությունում՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Նախորդ առաջնության համեմատ «Շիրակը» զգալի առաջընթաց է գրանցել: Հիշեցնենք, որ 2018/19թթ. առաջնությունում Վարդան Բիչախչյանի սաները 32 հանդիպումներում վաստակելով 36 միավոր (+7=15-10, 26-30), զբաղեցրել էին 7-րդ հորիզոնականը: Դա հնարավոր միավորների 37,5 տոկոսն էր:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

2․ «Շիրակը» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 5-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 25 միավոր (+7=4-4, 21-15), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածի 13 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց 21 միավոր (+6=3-4, 19-15), ինչը հնարավոր միավորների 53,8 տոկոսն է:

Գյումրեցիները հատկապես հաջող խաղացին լավագույն վեցյակի մրցաշարում՝ 10 խաղերում վաստակելով 18 միավոր (+5=3-2, 15-12), ինչը «Նոայի» հետ լավագույն արդյունքն էր: Եվ միայն առաջնության ավարտական երկու խաղերում կրած պարտությունների պատճառով չեմպիոնության համար պայքարած «Շիրակը» նույնիսկ մրցանակակիր չդարձավ:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Շիրակցիների մոտ սեփական և մրցակցի դաշտի գործոնն առավել քան զգալի էր: Գյումրիում անցկացրած 14 հանդիպումներում «Շիրակի»  օգտին գրանցվեց 29 միավոր (+9=2-3, 23-13), ինչը հնարավոր միավորների 69 տոկոսն է: Սեփական հարկի տակ շիրակցիները պարտվել են միայն «Ալաշկերտին» (1-3, 2-4) և «Լոռիին» (1-2):

Իսկ ահա մրցակիցների դաշտերում անցկացրած 14 հանդիպումներում «Շիրակը» վաստակեց 17 միավոր (+4=5-5, 17-17), ինչը հնարավոր միավորների 40,4 տոկոսն է: Հյուրընկալվելիս գյումրեցիներն առավելության են հասել «Ալաշկերտի» (2-1, 2-1), «Երևանի» (4-1) և «Արարատի» (4-1) նկատմամբ:

3․ Առաջնության գարնանային հատվածում «Շիրակը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց, իսկ աշնանը 10 խաղ անընդմեջ չպարտվեց (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի)՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնությունում, որին հաջորդեցին 3 անընդմեջ պարտությունները:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

28 հանդիպումներից 9-ում շիրակցիները սեփական դարպասն անառիկ պահեցին, 8-ում գյումրեցիներին չհաջողվեց գոլ խփել:

«Շիրակը» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Երևան»՝ 4-1, «Նոա»՝ 3-0, «Արարատ»՝ 4-1)՝ այդ կարգի միակ պարտությունը կրելով «Նոայից» (0-4):

Առաջնության մասնակից թիմերից «Շիրակն» առավել հաջող խաղաց «Երևանի» հետ՝ հաղթելով 2 հանդիպումներում էլ: Մյուս թիմերից ամենահաջողն «Արարատի» հետ դիմակայությունն էր, որի 4 հանդիպումներում գյումրեցիների օգտին 9 միավոր գրանցվեց:

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

«Գանձասար-Կապանը» միակ թիմն էր, որի դարպասը գրավել «Շիրակին» չհաջողվեց՝ 2 խաղում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Անհաջող էր նաև «Լոռիի» հետ դիմակայությունը, որի 4 հանդիպումներում շիրակցիներն ընդամենը 3 միավոր վաստակեցին: «Լոռին» Բարձրագույն խմբի միակ թիմն է, որին «Շիրակը» դեռ չի հաղթել:

4․ «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 4 հարվածներից 2-ն է նպատակին հասել: Մուսա Փոլ Բակայոկոն գրավել է ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, Մորի Կոնեն էլ հաղթող է դուրս եկել արարատցի Սերգեյ Ռևյակինի հետ մենամարտում: Մինչ այդ Ռևյակինին հաջողվել էր հետ մղել Մորի Կոնեի հարվածը: Կարեն Մուրադյանն էլ «Փյունիկի» հետ խաղում շեղ էր հարվածել:

Վսևոլոդ Երմակովի դարպասին նշանակված 11մ երկու հարվածներն էլ անվրեպ են իրացրել ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին և «Նոայի» ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը:

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

5․ Արդյունավետությամբ «Շիրակը» 3-րդն էր՝ 28 հանդիպումներում խփելով 40 գնդակ: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 10 ֆուտբոլիստներ, որոնցից 3-ը լեգեոնականներ էին, ինչպես նաև Դենիս Լյուբիմովն («Երևան») ու ալաշկերտցի Տարոն Ոսկանյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Արման Ասլանյանը, Մորի Կոնեն և Ռաֆիկ Միսակյանը բացեցին գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում, իսկ Ուրոշ Նենադովիչն առաջին գոլերը խփեց «Շիրակում»:

23 գնդակով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Մորի Կոնեի հաշվին գրանցվեց թիմի խփած գոլերի 57,5 տոկոսը: Նա դարձավ մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ «Շիրակի» ռեկորդակիրը՝ գերազանցելով իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը, որը «Շիրակի» ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ էր գործել՝ 2014/15թթ. առաջնության 25 հանդիպումներում դառնալով 21 գոլի հեղինակ:

Կոնեն դարձավ նաև Բարձրագույն խմբի մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ գործած լեգեոնականը՝ գերազանցելով Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը, որը 2007թ. «Արարատում» 22 գոլի հեղինակ էր դարձել: Նա նաև կրկնեց նախկին շիրակցի Ֆոֆանա Բեկոյի ռեկորդային ցուցանիշը՝ 6 խաղ անընդմեջ խաղադաշտից չհեռանալով առանց գոլի:

5 ամենադիտված խաղերը Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում

«Փյունիկի» հետ օգոստոսի 25-ին կայացած խաղում Մորի Կոնեն իր օգտին հեթ-տրիկ գրանցեց, 5 անգամ էլ դարձավ դուբլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

Լիմայի՝ տուգանայինից տպավորիչ գոլի շնորհիվ չեմպիոնը 3 միավորով հեռացավ Չարենցավանից (տեսանյութ)

«Վան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել է

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)