Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց - VNews
Բաժիններ

Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Լոռիին»:

1․ Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացրած «Լոռին» կրկին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ անցկացրած 27 հանդիպումներում («Արարատի» հետ ավարտական տուրի հանդիպումը չեղարկվել էր) վաստակելով 40 միավոր (+10=10-7, 35-33), ինչը հնարավոր միավորների 49,3 տոկոսն է: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 32 հանդիպումներում «Լոռին» վաստակել էր 44 միավոր (+11=11-10, 42-40), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն էր:

«Լոռին» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտել էր առաջատարի դերում: Ընդ որում վանաձորցիները միայն 15-րդ տուրում էին գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ բարձրանալով 5-րդ հորիզոնականից: Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ «Լոռին» 15 հանդիպումներում վաստակել էր 28 միավոր (+8=4-3, 25-16), ինչը հնարավոր միավորների 62,2 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Իսկ ահա առաջնության գարնանային հատվածում վանաձորյան ակումբն անհաջող հանդես եկավ՝ 12 հանդիպումներում վաստակելով ընդամենը 12 միավոր (+2=6-4, 10-17), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Լավագույն վեցյակի մրցաշարի 9 հանդիպումներում «Լոռին» վաստակեց ընդամենը 8 միավոր (+1=5-3, 8-14), ինչը հնարավոր միավորների 29,6 տոկոսն է:

2․ Առաջնությունում «Լոռին» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մինչև համաճարակի պատճառով առաջնության ընդհատումը, մեկնարկային 17 հանդիպումներում թիմի ղեկին Դավիդ Կամպանյան էր, որի օրոք «Լոռին» վաստակեց 29 միավոր (+8=5-4, 25-18), ինչը հնարավոր միավորների 56,8 տոկոսն է:

Առաջնության վերսկսումից հետո «Շիրակի» (2-1) և «Նոայի» (2-2) հետ կայացած հանդիպումներում գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Կամպանյայի օգնական Ֆրանցիսկո Կոմպանը: Ավարտական 8 խաղերում գլխավոր մարզչի պաշտոնակատարն Արմեն Սանամյանն էր, որի օրոք «Լոռին» վաստակեց ընդամենը 7 միավոր (+1=4-3, 6-12), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ Սեփական հարկի տակ անցկացրած 13 հանդիպումներում «Լոռին» վաստակեց 25 միավոր (+7=4-2, 25-15), ինչը հնարավոր միավորների 64,1 տոկոսն է: Վանաձորում «Լոռին» պարտվել է «Արարատին» (1-4) և «Ալաշկերտին» (0-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 14 հանդիպումներում վանաձորցիներն իրենց օգտին գրանցեցին ընդամենը 15 միավոր (+3=6-5, 10-18), ինչը հնարավոր միավորների 35,7 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ «Լոռին» նվազագույն հաշվով հաղթել է «Երևանին»  և «Ալաշկերտին», 2-1 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ:

4․ Առաջնության աշնանային հատվածում «Լոռին» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Առավել հաջող թիմը հանդես եկավ մեկնարկային 5 հանդիպումներում՝ վաստակելով 13 միավոր, մնալով անպարտելի: Վանաձորցիներին անպարտելի 5 խաղերի շարք հաջողվեց նաև 8-12-րդ տուրերում, որի ընթացքում «Լոռիի» օգտին 9 միավոր գրանցվեց: Թիմի համար ռեկորդային նման մեկ շարք էլ գրանցվեց առաջնության գարնանային հատվածում, որի ընթացքում «Լոռին» 7 միավոր վաստակեց: Իսկ ահա լավագույն վեցյակի մրցաշարի մեկնարկային 6 խաղերում «Լոռին» չկարողացավ հաղթել՝ վաստակելով ընդամենը 4 միավոր:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

27 հանդիպումներից 10-ում «Լոռիի» դարպասն անառիկ է մնացել: 7 խաղում էլ «Լոռիին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

«Լոռին» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 8 անպատասխան գնդակ ուղարկելով «Երևանի» դարպասը: Դա ՀՀ առաջնություններում վանաձորցիների ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Այն նաև 28-րդ առաջնության ամենախոշոր հաշիվն էր: Մինչ այդ «Լոռիի» համար ռեկորդային էր նախորդ առաջնությունում «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանակները:

«Լոռին» խոշոր հաշվով 2 պարտություն կրեց՝ զիջելով «Արարատին» (14) և «Ալաշկերտին» (1-5): Ալաշկերտցիներից կրած պարտությունն էլ ամենախոշորն էր «Լոռիի» համար Բարձրագույն խմբում:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

5․ Ավարտված առաջնությունում «Լոռիին» վերջապես հաջողվեց ոչ միայն գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը Բարձրագույն խմբի հանդիպումներում, այլև առաջին հաղթանակը տոնել չեմպիոնի նկատմամբ: Դա տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին մրցակիցների միջև Վանաձորում կայացած 2-րդ շրջանի խաղում, որում դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: «Լոռիից» 461 րոպե պահանջվեց, մինչև Ռուսլան Զաերկոն գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Ի դեպ, հենց «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունում վանաձորցիներն իրենց առավել լավ դրսևորեցին՝ վաստակելով 8 միավոր: Դա առաջնության մասնակիցների մեջ լավագույն ցուցանիշն է չեմպիոնի հետ հանդիպումներում: Հաջող էր նաև «Երևանի» հետ դիմակայությունը, որի 2 խաղերում էլ «Լոռին» հաղթեց: 28-րդ առաջնությունում էլ «Լոռին» անպարտելի մնաց «Շիրակի» հետ դիմակայությունում (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի):

Առավել անհաջող «Լոռին» խաղաց «Փյունիկի» (2 խաղում մեկ միավոր) և «Արարատի» (3 խաղում 2 միավոր) հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Անորոշ ժամկետով դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են

Աղվան Պապիկյան. «Արարատից» շատերին էի ճանաչում, ինչը օգնեց հեշտ մերվել թիմում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան. «Որպես ավագ ներողություն եմ խնդրում «Շիրակի» երկրպագուներից վերջին արդյունքների համար» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Պաշտպանական գծի ֆուտբոլիստները անվստահ են հանդես գալիս վերջին 2 խաղերում» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Անսովոր էր առաջին անգամ Գյումրիում հյուրի կարգավիճակում լինել» (տեսանյութ)

«Արարատը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)