Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան - VNews
Բաժիններ

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

«Ալաշկերտի» հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը սոցիալական ցանցերում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ ավարտել է մարզական կարիերան:

33-ամյա Մանուչարյանը Հայաստանում հանդես է եկել «Փյունիկում» և «Ալաշկերտում», ելույթ ունեցել նիդեռլանդական «Այաքսում», «Հառլեմում» (վարձավճարով), «Ապելդորնում» (վարձավճարով) ու ռուսական «Ուրալում»: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 53 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ:

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիրան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի … հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եվ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …սիրում եմ ձեզ….»,- գրել է Մանուչարյանը:

Էդգար Մանուչարյանը պատմում է իր պատմությունը, տիտղոսներով ոչ հարուստ, բայց շատ հետաքրքիր, անկեղծ, հուզիչ և ուսանելի (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են

Աղվան Պապիկյան. «Արարատից» շատերին էի ճանաչում, ինչը օգնեց հեշտ մերվել թիմում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան. «Որպես ավագ ներողություն եմ խնդրում «Շիրակի» երկրպագուներից վերջին արդյունքների համար» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Պաշտպանական գծի ֆուտբոլիստները անվստահ են հանդես գալիս վերջին 2 խաղերում» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Անսովոր էր առաջին անգամ Գյումրիում հյուրի կարգավիճակում լինել» (տեսանյութ)

«Արարատը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)