Ավարտվեց Ա սերիա 19/20-ը․ Վերջին հարցն էլ ստացավ իր պատասխանը - VNews
Բաժիններ

Ավարտվեց Ա սերիա 19/20-ը․ Վերջին հարցն էլ ստացավ իր պատասխանը

Քիչ առաջ կայացած 4 հանդիպումներով ավարտվել է Իտալիայի Ա սերիայի 2019/20թթ․ առաջնությունը:

38-րդ տուրի վերջին հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ «Բոլոնիա» 1-1 «Տորինո», «Ջենոա» 3-0 «Վերոնա», «Լեչե» 3-4 «Պարմա», «Սասուոլո» 0-1 «Ուդինեզե»:

Այսպիսով, ինչպես արդեն հայտնի էր, լավագույն քառյակում են հայտնվել հետևյալ թիմերը՝ «Յուվենտուս» (83 միավոր), «Ինտեր» (82), «Ատալանտա» (78), «Լացիո» (78): Նրանք Իտալիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում: Համապատասխանաբար 5-րդ ու 6-րդ տեղերում հայտնված «Ռոման» (70 միավոր) և «Միլանը» (66) ելույթ կունենան Եվրոպա լիգայում: Հռոմեական թիմը պայքարը կսկսի միանգամից խմբային փուլից, իսկ «ռոսոներիները» պետք է մասնակցեն որակավորման փուլին:

Այսօրվա խաղային օրվանից առաջ բաց էր միայն այն հարցը, թե ով կլինի Բ սերիա նահանջող 3-րդ թիմը: «Ջենոան» ուներ 36, «Լեչեն»՝ 35 միավոր: Սակայն եթե «Ջենոան» 3 միավոր է վաստակել, ապա «Լեչեն» պարտություն է կրել: Այդպիսով, հաջորդ մրցաշրջանը Բ սերիայում կանցկացնեն 18-20-րդ հորիզոնականները զբաղեցրած համապատասխանաբար «Լեչեն» (35 միավոր), «Բրեշիան» (25) ու «Սպալը» (20):

«Ռոման» հաղթեց «Յուվենտուսին» առանց Մխիթարյանի, «Ինտերն» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Միլանը» հաղթեց «Կրոտոնեին», «Նապոլին» ջախջախեց «Ջենոային» (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

«Ռոմա» – «Յուվենտուս». Թիմերի հայտացուցակները

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերն» անհավանական հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լացիոն» հաղթանակով մեկնարկեց Ա Սերիայում (տեսանյութ)

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

Գոլառատ խաղում «Ատալանտան» հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Զլատան․ «Կորոնավիրուսը համարձակվեց ինձ մարտահրավեր նետել․․․ Վատ գաղափար է»

«Ռոմային» տեխնիկական պարտություն գրանցվեց

Իտալիայում մրցավարին սպանել են իր բնակարանում

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Էդին Ջեկոյի ապագայի հարցը որոշված է

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել