Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով - VNews
Բաժիններ

Շրջադարձ․ Սանչեսի կարիերան կարող է զարգանալ նախնական սցենարի հակառակ տարբերակով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կտեղափոխվի «Ինտեր»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Ըստ աղբյուրի՝ չիլիացին կխզի անգլիական ակումբի հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «ներաձուրիներին»: Միլանյան ակումբը ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: 31-ամյա խաղացողը կստորագրի 3 տարվա պայմանագիր ու կստանա տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ:

Sky Sports-ը վերջերս հաղորդել էր, որ մանկունյական ակումբը մտադիր էր վերադարձնել հարավամերիկացի ֆուտբոլիստին: Այն ֆինանսական անհարմար պահանջներ էր ներկայացրել հարձակվողի իրավունքները գնելու ցանկություն հայտնած «Ինտերին»: Ըստ հաղորդման՝ անգլիական գրանդը մտադրություն ուներ գտնել ակումբի, որն իրեն ձեռնտու պայմաններով կգներ Սանչեսի ամբողջական տրանսֆերը:

Այլ աղբյուրներ էլ պնդում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 15-20 մլն եվրո կստանա չիլիացու տրանսֆերից, սակայն Դի Մարցիոն հերքել է այդ տեղեկությունը:

Սանչեսը 2019/20թթ․ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»: Նա բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 29 մրցավեճի՝ դառնալով 4 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կոնտեն արձագանքել է «Յուվենտուս» վերադառնալու վերաբերյալ տարածված լուրերին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

«Բարսելոնան» արդեն այսօր կարող է նոր աջ պաշտպան ունենալ

Օբամեյանգ․ «Առաջարկ էի ստացել «Բարսելոնայից», բայց որոշեցի մնալ «Արսենալում»

Ժորժինյոն կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ինտերն» անհավանական հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Խելահեղ. «Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին