Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց - VNews
Բաժիններ

Լեգեոնականների քանակով ռեկորդակիրը, չնայած մեծ առաջընթացին, նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Արարատին»:

1․ Նախորդ 3 մրցաշրջաններում առաջնության բացահայտ հետնապահ «Արարատը» գրեթե լիովին փոփոխելով կազմը, 28-րդ առաջնությունում մեծ առաջընթաց գրանցեց՝ 27 հանդիպումներում («Լոռիի» հետ ավարտական տուրի հանդիպումը չեղարկվել էր) վաստակած 33 միավորով (+9=6-12, 31-36) հանգրվանելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Դա հնարավոր միավորների 40,7 տոկոսն է:

«Արարատը» գերազանց էր հանդես եկել առաջնության աշնանային հատվածում՝ 15 հանդիպումներում վաստակած 27 միավորով (+8=3-4, 24-15) հանգրվանելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Դա հնարավոր միավորների 60 տոկոսն էր: Ընդ որում արարատցիները երկար ժամանակ առաջնության առաջատարն էին և միայն 15-րդ տուրում 0-2 հաշվով պարտվելով «Նոային», 1-ին հորիզոնականը զիջեցին «Լոռիին»՝ հետ մնալով ընդամենը մեկ միավորով:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հետաքրքիր է, որ աշնանն «Արարատի» վաստակած միավորների քանակը 5-ով գերազանցում էր նախորդ առաջնության 32 հանդիպումներում թիմի ցույց տված ցուցանիշը (+5=7-20, 24-60):

Իսկ ահա առաջնության գարնանային հատվածում «Արարատը» շատ անհաջող հանդես եկավ, որի պատճառով նույնիսկ եվրագավաթի ուղեգիր չնվաճեց: 12 հանդիպումներում «Արարատը» վաստակեց ընդամենը 6 միավոր (+1=3-8, 7-21), ինչը հնարավոր միավորների ընդամենը 16,6 տոկոսն էր: Լավագույն վեցյակի մրցաշարում թիմի ցուցանիշներն էլ ավելի վատթար էին՝ 9 խաղում թիմը վաստակեց ընդամենը 2 միավոր (+0=2-7, 6-18): Դա հնարավոր միավորների ընդամենը 7,4 տոկոսն էր:

2․ «Արարատում» մարզչական իսկական խառնաշփոթ էր: Առաջնության ընթացքում թիմի գործողությունները ղեկավարեցին 6 մարզիչներ: Ռուսաստանցի Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ «Արարատը» գերազանց մեկնարկեց՝ 5 հանդիպումներում վաստակելով 13 միավոր (+4=1-0, 9-3), ինչը հնարավոր միավորների 86,6 տոկոսն է:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Նրա անսպասելի պաշտոնանկությունից հետո հաջորդ 5 խաղերն արարատցիներն անցկացրին գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ՝ վաստակելով 9 միավոր (+3=0-2, 8-4): Դա հնարավոր միավորների 60 տոկոսն է:

Առաջնության աշնանային հատվածի ավարտական 5 խաղերում «Արարատի» ղեկին ուկրաինացի մասնագետ Վադիմ Լազորենկոն էր, որի օրոք արարատցիներն անհաջող հանդես եկան՝ վաստակելով ընդամենը 5 միավոր (+1=2-2, 7-8): Դա հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

«Արարատ-Արմենիայի» (0-3) և «Լոռիի» (0-0) հետ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային 2 հանդիպումներում «Արարատի» գլխավոր մարզիչը ռուսաստանցի Իգոր Կոլիվանովն էր: Նրա պաշտոնանկությունից հետո հաջորդ 7 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Արա Աբրահամյանը, որի օրոք «Արարատը» վաստակեց ընդամենը 5 միավոր (+1=2-4, 6-12): Դա հնարավոր միավորների 23,8 տոկոսն է: Առաջնության ավարտական 3 խաղերն արարատցիներն անցկացրին Էդգար Թորոսյանի գլխավորությամբ՝ պարտվելով գնդակների 1-6 ընդհանուր տարբերությամբ:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ «Արարատը» սեփական դաշտում անցկացրած 14 խաղերում վաստակեց 20 միավոր (+5=5-4, 14-17), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: Սեփական հարկի տակ արարատցիները պարտվեցին «Արարատ-Արմենիային» (0-3, 0-1), «Ալաշկերտին» (1-3) և «Շիրակին» (1-4):

Մրցակցի հարկի տակ անցկացրած 13 հանդիպումներում արարատցիները վաստակեցին նույնքան միավոր (+4=1-8, 17-19), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Փյունիկին» (4-1), «ԳանձասարԿապանին» (1-0), «Լոռիին» (4-1) և «Երևանին» (3-1):

Առաջնության մասնակից թիմերից «Արարատն» առավել հաջող հանդես եկավ «Երևանի» և «Փյունիկի» հետ՝ հաղթելով 2 հանդիպումներում էլ: Լավագույն վեցյակի մրցաշարի թիմերից առավել հաջողը «Լոռիի» հետ դիմակայությունն էր, որի 3 հանդիպումներում «Արարատը» 5 միավոր վաստակեց: Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում արարատցիներին չհաջողվեց գեթ մեկ միավոր վաստակել՝ պարտվելով գնդակների 2-9 ընդհանուր տարբերությամբ:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ «Արարատն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով: Մեկնարկային 6 հանդիպումներում արարատցիներն անպարտելի էին (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի) : Իսկ ահա առաջնության վերջնագծում «Արարատն» անցկացրած 9 հանդիպումներում այդպես էլ չկարողացավ հաղթել (2 ոչ-ոքի, 7 պարտություն)՝ կրելով 4 անընդմեջ պարտություն: 15-17-րդ տուրերում արարատցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը տևեց 323 րոպե:

27 հանդիպումներից 9-ում «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով միայն 6 խաղում:

«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին՝ միևնույն 4-1 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին» և «Լոռիին»: Արարատցիները խոշոր հաշվով 2 պարտության կրեցին «Արարատ-Արմենիայից» (0-3) և «Շիրակից» (1-4):

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մայիսի 25-ին «Ուրարտուի» նկատմամբ տոնած հաղթանակը 300-րդն էր Բարձրագույն խմբում: Իսկ հուլիսի 6-ին «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Արարատը» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 700-րդ խաղն անցկացրեց: Հունիսի 27-ին շիրակցի Մորի Կոնեի խփած 2-րդ գոլը ՀՀ առաջնություններում արարատցիների բաց թողած 900-րդ գնդակն էր:

5․ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 9-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ 5 հարվածներն էլ հաջող են իրացվել: Ալեքսանդր Կոզլովը գրավել է երևանցի Յանիս Կրումինսի և գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, Արտակ Ալեքսանյանը հաղթող է դուրս եկել փյունիկցի Անդրիա Դրագոևիչի և ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի հետ մենամարտերում: Օգնեն Չանչարևիչի դարպասը 11մ հարվածով խոցել է նաև Դենիս Դեդեչկոն:

«Արարատի» դարպասին նշանակված 11մ 6 հարվածներից նպատակին է հասել 4-ը: Սերգեյ Ռևյակինը հետ է մղել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայի և շիրակցի Մորի Կոնեի հարվածները: Նրա պաշտպանած դարպասը 11մ նշակետից 2 անգամ խոցել է ալաշկերտցի Տիագո Գալվաոն, մեկական անգամ էլ դիպուկ են գտնվել «Արարատ-Արմենիայի» հարձակվողներ Մաիլսոն Լիման և Յուսուֆ Օտուբանջոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)