Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում - VNews
Բաժիններ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

«Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:

1․ Նախորդ մրցաշրջանի բրոնզե մրցանակակիր «Բանանցը», որ 28-րդ առաջնությունում հանդես եկավ «Ուրարտու» անվամբ, իր պատմության մեջ 2-րդ անգամ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նախկինում նման արդյունք թիմը ցույց էր տվել 2001թ. Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, երբ 6-ամյա դադարից հետո կրկին վերակազմավորվել էր: Հարկ է սակայն նշել, որ այդ տարվա առաջնությանը մասնակցել էր 12 թիմ:

Վերջին 7 առաջնություններում «Ուրարտուի» արդյունքը վատագույնն է թիմի կենսագրությունում: Ավելի վատ «Ուրարտուն» հանդես է եկել միայն 2012/13թթ. առաջնությունում՝ 8 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, հաջորդ մրցաշրջանում թիմը Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ իր պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն հռչակվեց:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

28-րդ առաջնությունում «Ուրարտուն» խաղացանկով իր համար նախատեսված 24 հանդիպումներից անցկացրեց 21-ը՝ վաստակելով 27 միավոր (+7=6-8, 23-27): Դա հնարավոր միավորների 42,8 տոկոսն է: 9 միավոր էլ «Ուրարտուի» օգտին գրանցվեց «Երևանի» հետ չկայացած 3 խաղերում՝ տեխնիկական հաղթանակների շնորհիվ գոլերի թիվն էլ ավելացնելով 9-ով:

Հիշեցնենք, որ 27-րդ առաջնությունում անցկացրած 32 հանդիպումներում «Բանանցը» վաստակել էր 52 միավոր (+14=10-8, 43-35): Դա հնարավոր միավորների 54,1 տոկոսն է:

Առաջնության աշնանային հատվածն «Ուրարտուն» ավարտել էր 8-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (+4=5-6, 17-23): Դա հնարավոր միավորների 37,7 տոկոսն է:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Գարնանային հատվածում անցկացրած 6 խաղերում «Ուրարտուն» վաստակեց 10 միավոր (+3=1-2, 6-4), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է:

2․ Առաջնությունում «Ուրարտուն» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ «Ուրարտուն» 14 հանդիպումներում 16 միավոր վաստակեց (+4=4-6, 17-23): Դա հնարավոր միավորների 38 տոկոսն է: Առաջնության 15-րդ տուրից թիմի ղեկը ստանձնած Ալեքսանդր Գրիգորյանի օրոք անցկացրած 4 խաղերում «Ուրարտուն» 5 միավոր վաստակեց (+1=2-1, 3-2), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է:

Համաճարակով պայմանավորված թիմից Գրիգորյանի ժամանակավոր բացակայության ընթացքում «Ուրարտուի» ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր Արսեն Պետրոսյանը: Նրա օրոք անցկացված 3 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 6 միավոր գրանցվեց (+2=0-1, 3-2), ինչը հնարավոր միավորների 66,6 տոկոսն է:

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3․ Սեփական դաշտում անցկացրած 10 հանդիպումներում «Ուրարտուի» օգտին 13 միավոր գրանցվեց (+3=4-3, 10-12), ինչը հնարավոր միավորների 43,3 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Փյունիկին» (0-3, 0-1) և «Ալաշկերտին» (2-4):

Հյուրընկալվելիս «Ուրարտուն» անցկացրած 11 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 33,3 տոկոսը (+4=2-5, 13-15): Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Երևանի» (1-0), «Փյունիկի» (2-1, 2-1)  և «Գանձասար-Կապանի» (4-2) նկատմամբ:

«Ուրարտուն» առավել հաջող խաղաց «Գանձասար-Կապանի» հետ՝ 4 հանդիպումներում վաստակելով 8 միավոր: Իսկ առավել անհաջողն «Ալաշկերտի» հետ դիմակայությունն էր, որի երկու խաղերում էլ «Ուրարտուն» պարտվեց:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4․ «Ուրարտուն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ պարտությամբ՝ թիմի պատմության մեջ հակառեկորդ սահմանելով: Մինչ այդ թիմի ամենաանհաջող մեկնարկը գրանցվել էր 2002թ. Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք, երբ «Բանանցն» առաջնությունը սկսել էր 2 պարտությամբ: Սակայն 3-րդ տուրում թիմը 2-0 հաշվով հաղթել էր «Միկային»:

Մեկնարկային 7 հանդիպումներում «Ուրարտուին» այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել (2 ոչ-ոքի, 5 պարտություն)՝ կրկնելով 2011թ. առաջնությունում գրանցված թիմի հակառեկորդը (3 ոչ-ոքի, 4 պարտություն): Միայն 8-րդ տուրում «Ուրարտուն» առաջին հաղթանակը տոնեց՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ:

8-11-րդ տուրերում «Ուրարտուն» 4 խաղ ընթացավ առանց պարտության (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Նույն շարքը կրկնվեց նաև 13-16-րդ տուրերում (2-ական հաղթանակ և ոչ-ոքի): 21 հանդիպումներից ընդամենը 6-ում թիմի դարպասն անառիկ մնաց, նույնքան խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Ուրարտուն» խոշոր հաշվով մեկ պարտություն կրեց՝ 0-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Այդ կարգի հաղթանակ տոնել թիմին չհաջողվեց:

2019թ. օգոստոսի 17-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը (1-2) Բարձրագույն խմբում «Ուրարտուի» 600-րդ խաղն էր: Իսկ այս տարվա մայիսի 25-ին արարատցի Դավիթ Խուրցիձեի խփած գնդակը դարձավ Բարձրագույն խմբում «Ուրարտուի» բաց թողած 700-րդ գոլը:

5․ «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը մեկ հարված: Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը դիպուկ հարվածով գրավել է գանձասարցի Գեղամ Հարությունյանը: «Ուրարտուն» առաջնության մասնակից երկու թիմերից մեկն էր (մյուսը «Երևանն» էր), որի օգտին 11մ հարված չնշանակվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից