Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը - VNews
Բաժիններ

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

«Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր «Փյունիկին»:

1․ Բարձրագույն խմբի 28-րդ առաջնությունն ամենաանհաջողն էր հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի՝ «Փյունիկի» կենսագրությունում: Անցկացրած 22 հանդիպումներում վաստակած 26 միավորով (+8=2-12, 39-42), «Փյունիկը» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 6 միավոր էլ «Փյունիկի» օգտին գրանցվեց «Երևանի» հետ չկայացած երկու հանդիպումներում: Մինչ այդ, մրցաշարային աղյուսակում փյունիկցիների զբաղեցրած ամենացածր տեղը 6-րդն էր (1998, 2013/14թթ.):

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» պայքարում էր չեմպիոնության համար և միայն մեկ միավորով տիտղոսը զիջեց «Արարատ-Արմենիային»՝ բավարարվելով արծաթե մեդալներով: 32 հանդիպումներում «Փյունիկը» վաստակել էր 60 միավոր (+18=6-8, 46-32), ինչը հնարավոր միավորների 62,5 տոկոսն էր:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Փյունիկն» առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 7-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-7, 31-29), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է:

Առաջնության գարնանային հատվածի 7 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց ընդամենը 6 միավոր (+2=0-5, 8-13), ինչը հնարավոր միավորների 28,5 տոկոսն էր:

2․ «Փյունիկը» հանդես եկավ 4 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 11 հանդիպումներում թիմը գլխավորում էր Ալեքսանդր Տարխանովը, որի օրոք փյունիկցիները վաստակեցին 13 միավոր (+4=1-6, 19-22), ինչը հնարավոր միավորների 39,3 տոկոսն էր: Հաջորդ 4 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը, որի օրոք «Փյունիկը» 7 միավոր վաստակեց (+2=1-1, 12-7), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն էր:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության գարնանային հատվածի 6 խաղերում «Փյունիկը» գլխավորում էր Ռոման Բերեզովսկին, որի օրոք թիմը վաստակեց ընդամենը 6 միավոր (+2=0-4, 8-10), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Իսկ մայիսի 23-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում (0-3) փյունիկցիների գործողությունները ղեկավարում էր Աշոտ Ավետիսյանը:

3․ Սեփական հարկի տակ անցկացրած 11 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 12 միավոր (+4=0-7, 16-21), ինչը հնարավոր միավորների 36,3 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատին» (1-4), «Ալաշկերտին» (0-3), «Նոային» (1-2), «Ուրարտուին» (1-2, 1-2), «Արարատ-Արմենիային» (0-3) և «Գանձասար-Կապանին» (2-3):

Հյուրընկալվելիս անցկացրած 11 հանդիպումներում «Փյունիկն» իր օգտին 14 միավոր գրանցեց (+4=2-5, 23-21), ինչը հնարավոր միավորների 42,4 տոկոսն է: Մրցակիցների հարկի տակ փյունիկցիները հաղթել են «Ուրարտուին» (3-0, 1-0), «Գանձասար-Կապանին» (2-1) և «Երևանին» (8-2):

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առավել հաջող «Փյունիկը» խաղաց «Ուրարտուի», «Գանձասար-Կապանի» և «Երևանի» հետ՝ վաստակելով 6-ական միավոր: Իսկ ահա «Արարատի», «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում փյունիկցիներին այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել:

4․ Առաջնության ընթացքում «Փյունիկին» մեկ անգամ հաջողվեց 2 անընդմեջ հաղթանակ տոնել: Առաջնության վերջնագծում փյունիկցիները 4 անընդմեջ պարտություն կրեցին: 9-12-րդ տուրերում «Փյունիկին» 4 խաղ շարունակ չհաջողվեց հաղթանակ տոնել (1 ոչ-ոքի, 3 պարտություն), իսկ 13-16-րդ տուրերում թիմն անպարտելի էր (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

22 հանդիպումներից միայն 4-ում է «Փյունիկի» դարպասն անառիկ մնացել: «Փյունիկին» էլ միայն 3 խաղում չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Փյունիկը» խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց («Ուրարտու»՝ 3-0, «Երևան»՝ 4-1, 8-2): Փյունիկցիներն այդ կարգի 3 պարտություն կրեցին («Արարատ»՝ 1-4, «Ալաշկերտ»՝ 0-3, «Արարատ-Արմենիա»՝ 0-3):

Հունիսի 13-ին Վլադիմիր Սուգրոբովի դարպասը գանձասարցի Աբդուլ Կարիմ Նիկիեմայի խփած գնդակը դարձավ Բարձրագույն խմբում «Փյունիկի» բաց թողած 700-րդ գոլը:

5․ «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 16 հարված, որից իրացվել է 13-ը: Այդ ցուցանիշով «Փյունիկը» ռեկորդակիր է: Փյունիկցիների օգտին նշանակված 8 հարվածներից 6-ն է իրացվել: Արաս Օզբիլիսը խոցել է գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի և «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասները, իսկ ահա «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի դարպասին կատարած հարվածը բարձր է ստացվել:

«Լոռիի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Արթուր Միրանյանն ու Դենիս Մահմուդովը գրավել են «Երևանի» դարպասապահ Յանիս Կրումինսի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Արտյոմ Սիմոնյանը միայն երկրորդ հարվածով է խոցել Կրումինսի դարպասը, երբ դարպասապահը հետ է մղել գնդակը: Արտակ Եդիգարյանը հաղթող է դուրս եկել «Լոռիի» դարպասապահ Վարդան Շահատունու հետ մենամարտում, Արմեն Մանուչարյանն էլ դիպուկ է գտնվել գանձասարցի Արման Մելիքսեթյանի դարպասին հարվածելիս:

«Փյունիկի» դարպասին նշանակված 8 հարվածներից նպատակին են հասել 7-ը: Անդրիա Դրագոևիչի դարպասը մեկ խաղում 2 անգամ գրավել է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն, մեկական անգամ էլ նրա հետ մենամարտում հաղթող են դուրս եկել արարատցի Արտակ Ալեքսանյանը, ալաշկերտցի Տիագո Գալվաոն և «Նոայի» հարձակվող Վլադիմիր Ազարովը:

Իսկ ահա Անդրիա Դրագոևիչի դարպասը գրավելու շիրակցի Կարեն Մուրադյանի փորձն անհաջող է ստացվել. գյումրեցին շեղ է հարվածել:

«Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն գրավել է Վլադիմիր Սուգրոբովի պաշտպանած դարպասը, գանձասարցի Գեղամ Հարությունյանն էլ հաղթող է դուրս եկել Սևակ Ասլանյանի հետ մենամարտում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Օզբիլիս․ «Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել»

Անորոշ ժամկետով դադարեցվել են ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են

Աղվան Պապիկյան. «Արարատից» շատերին էի ճանաչում, ինչը օգնեց հեշտ մերվել թիմում» (տեսանյութ)

Աղվան Դավոյան. «Որպես ավագ ներողություն եմ խնդրում «Շիրակի» երկրպագուներից վերջին արդյունքների համար» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Պաշտպանական գծի ֆուտբոլիստները անվստահ են հանդես գալիս վերջին 2 խաղերում» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Անսովոր էր առաջին անգամ Գյումրիում հյուրի կարգավիճակում լինել» (տեսանյութ)

«Արարատը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)