Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները - VNews
Բաժիններ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ն ավարտում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Գանձասար-Կապանին»:

1․ Բարձրագույն խմբում անցկացրած 14-րդ մրցաշրջանն ամենաանհաջողն էր «Գանձասար-Կապանի» կենսագրությունում: 28-րդ առաջնությունը կապանցիներն ավարտեցին 9-րդ հորիզոնականում՝ 21 հանդիպումներում վաստակելով ընդամենը 22 միավոր (+5=7-9, 22-29), ինչը հնարավոր միավորների 34,9 տոկոսն է: 9 միավոր էլ թիմի օգտին գրանցվեց «Երևանի» հետ չկայացած 3 խաղերում: Մինչ այդ, ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» զբաղեցրած ամենացածր դիրքը 2014/15թթ. մրցաշրջանում 8 թիմերի մրցավեճում գրաված 7-րդ տեղն էր:

Առաջնության աշնանային հատվածն էլ կապանցիներն ավարտել էին 9-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 14 միավոր (+3=5-7, 15-21), ինչը հնարավոր միավորների 31,1 տոկոսն էր:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 6 հանդիպումներում «Գանձասար-Կապանի» օգտին գրանցվեց 8 միավոր (+2=2-2, 7-8), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն էր:

2․ «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ անցկացրած 11 հանդիպումներում վաստակեց 16 միավոր (+4=4-3, 14-13), ինչը հնարավոր միավորների 48,4 տոկոսն է: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Արարատին» (0-1), «Փյունիկին» (1-2) և «Ուրարտուին» (2-4):

Հյուրընկալվելիս անցկացրած 10 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 20 տոկոսը (+1=3-6, 8-16): Մրցակցի հարկի տակ միակ հաղթանակը գանձասարցիները տոնել են «Փյունիկի» նկատմամբ՝ առաջնության ավարտական խաղում առավելության հասնելով 3-2 հաշվով:

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղաց «Փյունիկի» հետ՝ 4 խաղում վաստակելով 6 միավոր: Լավագույն վեցյակի թիմերից առավել հաջող էր «Շիրակի» հետ դիմակայությունը, որի 2 հանդիպումներում կապանցիները 4 միավոր վաստակեցին՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ ահա «Նոայի», «Ալաշկերտի», «Արարատի» և «Լոռիի» հետ մրցավեճում գանձասարցիները մեկական միավոր վաստակեցին:

3․ «Գանձասար-Կապանը» թարմացրեց առանց հաղթանակների խաղերի թիմային իր հակառեկորդը՝ մեկնարկային 8 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը (4-ական ոչ-ոքի և պարտություն): Նախորդ առաջնությունում կապանցիները չէին հաղթել մեկնարկային 6 հանդիպումներում (3-ական ոչ-ոքի և պարտություն): Առաջնությունում առաջին հաղթանակը գանձասարցիները տոնեցին միայն 9-րդ խաղում՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Երևանին»:

Մեկնարկային 5 հանդիպումներում էլ «Գանձասար-Կապանը» գոլ բաց թողեց՝ կրկնելով թիմային հակառեկորդը (2009, 2013/14, 2017/18թթ.): 7-8-րդ և 12-13-րդ տուրերում «Գանձասար-Կապանը» 2 անընդմեջ պարտություն կրեց: Իսկ առաջնության ավարտական 3 խաղերում կապանցիներն անպարտելի էին (2 հաղթանակ, մեկ ոչ-ոքի):

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Անցկացրած 21 հանդիպումներից միայն 4-ում կապանցիների դարպասն անառիկ մնաց: 5 խաղում էլ գանձասարցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Գանձասարցիների մասնակցությամբ հանդիպումներում խոշոր հաշիվ չգրանցվեց:

Մարտի 6-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպումը (2-2) Բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանի» հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Հունիսի 1-ին «Ուրարտուից» նվազագույն հաշվով կրած պարտությունը 150-րդն էր Բարձրագույն խմբում:

4․ «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որոնք բոլորն էլ իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ է իրացրել Գեղամ Հարությունյանը՝ գրավելով «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանի և փյունիկցի Սևակ Ասլանյանի պաշտպանած դարպասը:

«Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Մրցակիցներն էլ դիպուկ են գտնվել 11մ 6 հարվածներն իրացնելիս: Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը 11մ նշակետից խոցել են «Նոայի» ռմբարկու Մաքսիմ Մայրովիչն ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Գրիգոր Մելիքսեթյանի հետ մենամարտում հաղթող են դուրս եկել «Լոռիի» ռմբարկու Ջոնել Դեսիրեն, արարատցի Ալեքսանդր Կոզլովը և փյունիկցի Արաս Օզբիլիսը: «Փյունիկի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արմեն Մանուչարյանը գրավել է Արման Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

VBET Հայաստանի գավաթ. «Վեստ Արմենիան» քամբեք իրականացրեց, «Վանը» ու «Նորավանքը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Վեստ Արմենիա»-«Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Հայ երկրպագուները կվերադառնան մարզադաշտ

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում