Պաշտոնական․ Արմեն Հովհաննիսյանը կմնա Սլովակիայում, բայց կխաղա այլ թիմում - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ Արմեն Հովհաննիսյանը կմնա Սլովակիայում, բայց կխաղա այլ թիմում

Սլովակական «Զեմպլին Միխալովցեի» հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվել է այդ երկրի մեկ այլ ակումբ՝ «Նիտրա»: Ֆուտբոլիստը «Լեգալ Սպորտ» ֆուտբոլային գործակալության հաճախորդ է:

VNews․am-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ մեր տեղեկությունների, նա նոր ակումբում հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը վերջին 2 մրցաշրջանն անցկացրել է «Զեմպլին Միխալովցեում»: 20-ամյա խաղացողը Սլովակիայի Սուպերլիգայի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման (2 դեպքում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 2 գոլի հեղինակ:

«Նիտրան» Սլովակիայի ավարտված առաջնության հիմնական հատվածում 12 թիմի պայքարում գրավել է 11-րդ տեղը, իսկ հետո՝ ստորին վեցյակի մրցաշարում զբաղեցրել վերջին՝ 6-րդ հորիզոնականը: Թիմը տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար անցումային խաղեր է անցկացրել «Դուբնիցայի» հետ և 2 մրցավեճի արդյունքում առավելության հասել 3-0 հաշվով: Սլովակիայի Սուպերլիգայի 2020/21թթ․ առաջնությունը կմեկնարկի վաղը՝ օգոստոսի 8-ին: «Նիտրան» սեփական հարկի տակ կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» հետ:

Ալեքսանդր Կարապետյանն առաջին մարզումն է անցկացրել «Տամբովի» կազմում (ֆոտոշարք)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արդեն որոշել է՝ ում է գնելու ընտրվելուց հետո

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Մայորալ. «Զիդանը ցանկանում էր, որ ես մնայի»

«Չելսին» մտադիր է հերթական սուպերաստղին գնել

Ո՞վ է լինելու «Ռեալի» հաջորդ առաջատարը. Զիդանը երկընտրանքի առաջ է

Ագուերոն կարիերան կարող է Իտալիայում շարունակել

«Յուվենտուսը» համաձայնեցրել է «Բավարիայի» աստղի տրանսֆերը

«Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ»․ Վենգերն այն մասին՝ ինչպես ձախողվեց Ռոնալդուի տեղափոխությունը

Պաշտոնական․ Ռոբինյոն վերադարձավ հարազատ ակումբ