Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները - VNews
Բաժիններ

Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը 2019/20թթ․ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Փյունիկից» և այս պահի դրությամբ ակումբ չունի:

31-ամյա ֆուտբոլիստը VNews․am-ի հետ զրույցում հայտնել է, որ ծնկի վնասվածք ունի և առաջիկայում պատրաստվում է արտասահմանում բուժզննում անցնել: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե ինչքան ժամանակ կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար: Ամբողջությամբ կազդուրվելու և խաղադաշտ վերադառնալու համար կարող է անհրաժեշտ լինել մի քանի ամիս, վատագույն դեպքում՝ մոտ կես տարի:

Մկրտչյանը նշել է, որ «Փյունիկից» հեռանալուց հետո ստացել է մի քանի առաջարկներ, սակայն վնասվածքի առկայության պատճառով չի համալրել որևէ թիմ: Փորձառու ֆուտբոլիստը հաստատապես բաց կթողնի Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի գավաթի խաղարկությունում սեպտեմբերին կայանալիք 2 հանդիպումները, որոնցում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի ընտրանիների հետ:

Մկրտչյանը, որին կարիերայի ընթացքում հաճախ են անհանգստացրել վնասվածքները, Բարձրագույն խմբի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է ընդամենը 6 խաղի և խփել 1 գոլ: Հայաստանի հավաքականի մարզաշապիկով ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում անցկացրել է 5 մրցավեճ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում): Հենակետային կիսապաշտպանը Հայաստանում խաղացել է միայն «Փյունիկում» (135 հանդիպում), իսկ արտերկրում հանդես եկել ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում», ռուսական «Անժիում» և ղազախական «Տոբոլում»: Հայաստանի ազգային հավաքականում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 56 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյան. «Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»

Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Կապառոս․ «Խաղադաշտ էինք դուրս եկել՝ միմիայն հաղթանակի հասնելու համար»