Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» - «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

«ՆՈԱ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

9 օգոստոսի, ժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Սուպերգավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Նոան» առաջին անգամ է վիճարկելու Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: «Նոան» կդառնա պատվավոր մրցանակը վիճարկող 11-րդ ակումբը: Հետաքրքիր է, որ Սուպերգավաթը վիճարկելու են այն նույն թիմերը, որոնք մրցել էին նաև ՀՀ գավաթի եզրափակչում: Սուպերգավաթի նախորդ 22 խաղարկություններում նման դեպք 8 անգամ է գրանցվել:

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 19/20-ում՝ 10 փաստով

Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018թ.: Այդ տարի գավաթի եզրափակչում «Գանձասար-Կապանը» հետխաղյա 11մ հարվածներով 4-3 հաշվով հաղթել էր «Ալաշկերտին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում՝ 1-1), իսկ Սուպերգավաթի մրցավեճում երկրի չեմպիոն «Ալաշկերտը» ռևանշի էր հասել գանձասարցիների նկատմամբ՝ 2-0:

2․ «Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ չեմպիոնի կարգավիճակում կվիճարկի Սուպերգավաթը: Անցյալ տարի «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճել էր Հայաստանի Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի 8-րդ դափնեկիրը: Սեպտեմբերի 24-ին Վարդան Մինասյանի սաները դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել էին գործող գավաթակիր «Ալաշկերտին»: Ընդ որում հաշիվը բացել էր ալաշկերտցի Գուստավո Մարմենտինին, որին չեմպիոնը պատասխանել էր Արմեն Նահապետյանի գոլով:

2-րդ խաղակեսում Միհրան Մանասյանը կրկին առաջ էր մղել «Ալաշկերտին»: Այս անգամ «Արարատ-Արմենիան» միայն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Արթուր Դանիելյանի գոլի շնորհիվ էր կրկին վերականգնել հավասարակշռությունը: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիման վճռել էր Սուպերգավաթի բախտը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

Դավիդ Կամպանյա․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը ծանր պահին չկոտրվեց և պայքարեց» (տեսանյութ)

Քամբեքը կայացավ․ «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլային» (տեսանյութ)

Գերկամային որակներ․ Լիմայի դուբլի շնորհիվ հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

«Ֆոլան» 11-մետրանոց հարվածով առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» և «Ֆոլան» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

«Արարար-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ֆոլա Էշի» հետ խաղում

Արմեն Նահապետյանը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Օմոնիան» հաղթեց նաև «Ցրվենա Զվեզդային»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը