Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ» - VNews
Բաժիններ

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատասխանել է մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի համեմատությանը վերաբերող հարցին:

«Ո՞վ է հիմա ավելի լավ գործում հարձակման գծում․ մենք դա կտեսնենք ուրբաթ: Լևանդովսկին պետք է խաղադաշտում պատասխանի այդ հարցին: Մեսին նույնպես այսօր շատ լավ խաղաց: Բայց ես ու Ռոբերտը համատեղ պետք է պատասխանենք այդ հարցին հօգուտ իմ թիմակցի»,- Մյուլերի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Հիշեցնենք՝ «Բավարիան» 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 4-1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Լևանդովսկին իր ակտիվում է գրանցել 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում: «Բարսելոնան» իր հերթին 3-1 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ: Մեսին խփել է գոլ, ինչպես նաև 11-մետրանոցի իրավունք վաստակել: «Բավարիան» ու «Բարսելոնան ուժերը կչափեն քառորդ եզրափակիչում: Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին:

Մյուլեր. «Մեսի, թե Ռոնալդո՞ւ. ինձ համար լավագույն տարբերակը Լևանդովսկին է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆաբրեգասը կրակի վրա յուղ է լցնում. «Ակնհայտ էր, որ «Բարսելոնայում» սա մի օր տեղի էր ունենալու»

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

«Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային»․ Սուարեսը պատասխանել է Մեսիին

Էմերի․ «Նա եղել և մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին

Դանի Ալվեսը նույնպես արձագանքեց. «Նրանք չգիտեն, թե ինչ է հարգանքը»

Նեյմարը մեկնաբանել է Մեսիի աղմկոտ գրառումը

Թվեք Լուիս Սուարեսի խփած բոլոր գոլերը Բարսելոնայի կազմում. VNews-ի Quiz-ը

Մեսիի հրաժեշտը Սուարեսին. «Քեզ պետք է ավելի լավ հրաժեշտ տային, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում»

Սերժինո Դեստը արձագանքել է «Բավարիայի» հերթական չեմպիոնությանը

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Բավարիան» չհրաժարվեց հերթական տիտղոսից (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Սևիլիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդ Կումանն սկսել է անհանգստանալ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Բավարիա» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր