Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից - VNews
Բաժիններ

Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից

«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մտադիր է որոշակի վերադասավորումներ կատարել թիմի կազմում՝ վաճառելով մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերներ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Մասնագետը, մասնավորապես, ցանկանում է «ազատվել» հարձակվող Գոնսալո Հիգուայինից, ինչպես նաև հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրայից ու հարձակողական ոճի կիսապաշտպան Դուգլաս Կոստայից: Պիռլոն ուզում է նաև պայմանագրեր ստորագրել մեկական կենտրոնական հարձակվողի և կիսապաշտպանի հետ:

«Ծեր Սինյորայի» 41-ամյա նախկին կիսապաշտպանը թիմի ղեկը ստանձնել է օգոստոսի 8-ին՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին:

Պիռլոն «բյանկոներիների» կազմում ելույթ է ունեցել 2011-2015թթ․: Նա «Յուվենտուսի» մարզաշապիկով մասնակցել է 164 հանդիպման, խփել 19 գոլ և կատարել 38 արդյունավետ փոխանցում: Պիռլոն որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ հռչակվել է Իտալիայի քառակի չեմպիոն (2011/12, 2012/13, 2013/14, 2014/15թթ․ առաջնություններ), երկրի գավաթակիր (2014/15թթ․ մրցաշրջան) ու կրկնակի սուպերգավաթակիր (2012, 2013թթ․):

«Ձեզ այսուհետ պետք է Միստե՞ր անվանեմ»․ Բուֆոնն արձագանքել է Պիռլոյի նշանակմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

Հիգուայինի մղձավանջային նորամուտը ՄԼՍ-ում. չիրացրած 11-մետրանոց ու բուռն վեճ ողջ թիմի հետ (տեսանյութ)

«Բարսելոնան» արդեն այսօր կարող է նոր աջ պաշտպան ունենալ

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Օբամեյանգ․ «Առաջարկ էի ստացել «Բարսելոնայից», բայց որոշեցի մնալ «Արսենալում»

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռոմա» – «Յուվենտուս»․ Մեկնարկային կազմեր

Ժորժինյոն կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել

«Ռոմա» – «Յուվենտուս». Թիմերի հայտացուցակները

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

YouGov․ Ով է աշխարհում ամենամեծ հիացմունք վայելող մարզիկը

«Ռոմայի» գլխավոր մարզիչը բացահայտել է թիմի մեկնարկային կազմը «Յուվեի» դեմ խաղում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար