Լևանդովսկին շրջանցել է Բենզեմային ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում - VNews
Բաժիններ

Լևանդովսկին շրջանցել է Բենզեմային ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 4-րդ հորիզոնական է բարձրացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լեհ ֆուտբոլիստը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այս պահին խփել է 66 գոլ (17-ը՝ «Բորուսիա Դորտմունդում», 49-ը՝ «Բավարիայում»): Նա այս ցուցանիշով գերազանցել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային, որը դարձել է 65 գոլի հեղինակ: 1-ին հորիզոնականում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (131 գոլ): Նրան հետապնդում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին (115): Ցուցակի լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը (71):

Հիշեցնենք՝ Լևանդովսկին «Չելսիի» դեմ 1/8 եզրափակիչ պատասխան մրցավեճում (4-1) իր ակտիվում է գրանցել 2-ական գոլ և արդյունավետ փոխանցում:

Գերմանական թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում օգոստոսի 14-ին ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ: Մրցավեճը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էշտադիու Դա Լուշ» ստադիոնում: Զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Լիոն» զույգում առավելության հասած թիմին:

Մյուլերը՝ Լևանդովսկի-Մեսի համեմատության մասին․ «Ռոբերտը խաղադաշտում պետք է պատասխանի՝ գերազանցո՞ւմ է նրան, թե՞ ոչ»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հոֆենհայմն» ուժեղ էր «Բավարիայից» (տեսանյութ)

«Բավարիան» առաջին կեսից հետո պարտվում է «Հոֆենհայմին» (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Հոֆենհայմի» դեմ խաղում

«Ադամյանը հավանաբար երբեք չի մոռանա այդ օրը»․ «Հոֆենհայմը» վերհիշել է Սարգսի դուբլը «Բավարիայի» դեմ խաղում

Սերժինո Դեստը արձագանքել է «Բավարիայի» հերթական չեմպիոնությանը

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Բավարիան» չհրաժարվեց հերթական տիտղոսից (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Սևիլիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ․ «Բավարիա» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ ինչու է Բոատենգը մազերը մանուշակագույն ներկել

Ճակատամարտ Դեստի համար «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև

Իմոբիլե․ «Նա իմ կուռքն է եղել, «Ոսկե գնդակը» նրան կտայի»

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Գյոտցեն կարող է վերադառնալ «Բավարիա»

ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ․ «Կրասնոդարը» և «Զալցբուրգը» հաղթեցին, ոչ-ոքի Չեխիայում (տեսանյութ)

Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը (լուսանկարներ)