«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, անգլիական ակումբը 23 մլն եվրո է ցանկանում ստանալ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Կատալոնացիները կարծում են, որ 10 մլն եվրոն խելամիտ գումար է այս տեղափոխության համար:

Բանն այն է, որ պաշտպանը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն իսկ հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել համաձայնագրի ժամկետը:

Եթե «Բարսելոնային» չհաջողվի այս պատուհանի ժամանակ համալրվել Գարսիայով, ապա «կապտանռնագույնները» կփորձեն հաջորդ տարի նրան հրավիրել անվճար:

Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա ակումբի համակարգում է եղել 2006-2017թթ․: «Մանչեսթեր Սիթին» նրա տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 2 մլն եվրո: Գարսիան 2019 թվականին Երևանում մասնակցել է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին ու Իսպանիայի հավաքականի կազմում հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Պաշտոնական․ «Բարսելոնան» հարձակվող է ձեռք բերել՝ հրաժարագինը սահմանելով 300մլն եվրո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

«Բարսելոնան» արդեն այսօր կարող է նոր աջ պաշտպան ունենալ

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Լա Լիգա 20/21-ում (տեսանյութ)

Օբամեյանգ․ «Առաջարկ էի ստացել «Բարսելոնայից», բայց որոշեցի մնալ «Արսենալում»

Ֆատին խփեց «Բարսելոնայի» առաջին գոլը Լա Լիգայի նոր առաջնությունում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ խաղում

«Լեսթերը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», Վարդին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Ջեյմի Վարդին հեթ-տրիկ ձևակերպեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Ժորժինյոն կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

«Սիթիի» կարևոր ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել մեկ ամսով

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

YouGov․ Ով է աշխարհում ամենամեծ հիացմունք վայելող մարզիկը

«Բենֆիկայի» պաշտպանը համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Սիթիի» հետ

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ