-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն կարծիք է հայտնել Անդրեա Պիռլոյի՝ թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման վերաբերյալ:
Պիռլոն չունի մարզչական աշխատանքի փորձ, նա նախորդ շաբաթ դարձել էր ակումբի Մ23 թիմի գլխավոր մարզիչ, իսկ երեկ էլ ստանձնել է առաջին թիմի ղեկը:
«Չէի սպասում, որ նա կդառնար թիմի գլխավոր մարզիչ: Ինձ համար նույնպես դա անակնկալ էր: Ուրախ էի, որ նրան նշանակել էին Մ23 թիմի գլխավոր մարզիչ: Ինձ դուր եկավ դա, և ես կարծում էի, որ այդ որոշումը ճիշտ քայլ է: Նա հիմա ցատկ կատարեց դեպի հաջորդ մակարդակ:
Իտալիայում այժմ փոխվում է վերաբերմունքը նախկին ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր մարզիչներ են դառնում: Դա անցյալում երկարատև գործընթաց էր: Այժմ ամեն ինչ շատ ավելի արագ է: Ֆիլիպո և Սիմոնե Ինձագիները մարզչական աշխատանքով են զբաղվում, գործունեություն է ծավալում նաև Գատուզոն:
Անարդարացի է Պիռլոյին և Զիդանին համեմատելը: Զիզուն աշխատել էր «Ռեալի» երիտասարդական թիմի հետ և եղել Կառլո Անչելոտիի օգնականը: Սակայն Պիռլոն ունի ամեն ինչ, որպեսզի դառնա էլ ավելի հաջողակ, քան Զիդանն է»,- Դել Պիերոյի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո