Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում - VNews
Բաժիններ

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Կայացել է Չեմպիոնների լիգայի գավաթի 2020/21թթ․ խաղարկության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Հայաստանում օգոստոսի 18-ին կամ 19-ին ուժերը կչափի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիա Նիկոսիայի» հետ:

Հաղթողը որոշվելու է մեկ հանդիպման արդյունքում:

Կիպրոսի 2019/20թթ․ առաջնությունն անավարտ է մնացել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Անցկացվել է միայն առաջնության հիմնական փուլը, իսկ լավագույն վեցյակի առանձին պայքարում կայացել է ընդամենը 1 տուր: «Օմոնիան» վաստակել է 46 միավոր և 1-2-րդ հորիզոնականները կիսել «Անորտոսիսի» հետ, բայց լրացուցիչ ցուցանիշներով առավելություն ունենալու շնորհիվ չեմպիոն հռչակվել:

«Օմոնիան» հիմնադրվել է 1948 թվականին: Ակումբը նախքան այս տարվա չեմպիոնությունը 20 անգամ էր Կիպրոսում լավագույնը ճանաչվել՝ վերջին անգամ դա անելով 2009/10թթ․ առաջնությունում: 14 անգամ դարձել է երկրի գավաթակիր, ռեկորդային՝ 16 անգամ՝ սուպերգավաթակիր:

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում լավագույն արդյունքը ցույց է տվել 2010/11թթ․ մրցաշրջանում՝ հասնելով որակավորման 3-րդ փուլ և պարտվելով ավստրիական «Զալցբուրգին»: Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգային, ապա այստեղ 3 անգամ հասել է որակավորման փլեյ-օֆֆ փուլ, բայց բոլոր դեպքերում էլ պարտվել (2010/11թթ․ մրցաշրջան, զիջել է ուկրաինական «Մետալիստին», 2011/12թթ․՝ ավստրիական «Զալցբուրգ», 2014/15թթ․՝ ռուսական «Դինամո Մոսկվա»):

Հավելենք, որ «Օմոնիան» ավելի վաղ հասցրել է հանդիպել հայկական թիմի հետ: Դա Եվրոպա լիգայի գավաթի 2016/17թթ․ խաղարկությունում էր, երբ կիպրական թիմը որակավորման 1-ին փուլում հաղթահարել էր «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») արգելքը (ընդհանուր հաշիվը՝ 5-1):

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը Բարձրագույն խումբ 19/20-ում՝ 10 փաստով

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

Բիչախչյանը Գյումրիում, բայց՝ «Արարատի» ղեկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Շիրակ» – «Արարատ» խաղին ընդառաջ

VBET Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է տուրի լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)