-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լեյպցիգ
Ատլետիկո Մադրիդ
1 - 0 Daniel Olmo Carvajal - 50`
1 - 1 Joao Felix Sequeira - 71`
2 - 1 Թայլեր Ադամս - 88`
Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի առաջին թիմի 2 ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվել:
«Հիմնական թիմի բոլոր անդամները, ինչպես նաև մարդիկ, որոնք գտնվում են Լիսաբոն մեկնող պատվիրակության ցանկում, նախօրեին հանձնել են օրգանիզմում կորոնավիրուսի առկայության ստուգման թեստեր: Այսօր հայտնի է դարձել, որ վիրուսով վարակված են 2 խաղացողներ: Նրանք այժմ ինքնամեկուսացված են, ու մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին: Արձանագրությունում գրված է, որ ամբողջ թիմը պետք է նոր թեստեր հանձնի, ու դա անպայմանորեն կանդրադառնա մարզումների, ուղևորությունների և Պորտուգալիայում ընդհանուր գրաֆիկի վրա»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
«Ատլետիկոն» հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պետք է մրցի «Լայպցիգի» հետ: Մրցավեճը կայանալու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Մբապեն մասնակցել է թիմի մարզմանն ու պատրաստ է «Ատալանտայի» դեմ խաղին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո