ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային» - VNews
Բաժիններ

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է այն մասին, որ «Դրիտային» տեխնիկական պարտություն է գրանցվել (0-3) Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության նախնական փուլում «Լինֆիլդի» դեմ մրցավեճում:

Օգոստոսի 7-ին դրական էր եղել Կոսովոն ներկայացնող «Դրիտայի» ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստը: Նա կարանտին էր ուղարկվել խաղացողներից մեկի հետ, ում հետ շփում էր ունեցել: Կորոնավիրուսի վերջին թեստավորումից հետո դրական էր եղել «Դրիտայի» ֆուտբոլիստներից ևս մեկի թեստի պատասխանը: Ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել ամբողջ թիմին ուղարկել կարանտին: ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 11-ին հայտարարել է խաղի չեղարկման մասին:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի նախնական փուլի բոլոր մրցավեճերը տեղի են ունեցել Նիոնում (Շվեյցարիա)՝ մեկ հանդիպման ձևաչափով։ Այդպիսով, Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդը» դուրս է եկել որակավորման 1-ին փուլ, որտեղ ուժերը կչափի լեհական «Լեգիայի» հետ:

Նշենք, որ «Լինֆիլդ» – «Լեգիա» դիմակայության հաղթողը որակավորման 2-րդ փուլում օգոստոսի 25/26-ին մրցելու է «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» (Կիպրոս) զույգում առավել ուժեղ գտնված թիմի հետ: Հայ-կիպրական դիմակայությունը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Ֆուտբոլի ակադեմիայում և մեկնարկելու Երևանի ժամանակով 19:00-ին:

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի օրն ու ժամը

«Արարատ-Արմենիայի» միջին ցուցանիշը լավագույնն է եվրագավաթներին մասնակցած հայկական 18 ակումբների մեջ

Եվս մեկ քայլ դեպի Եվրոպա լիգայի խմբային փուլ․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» խաղից

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո. «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղում դեռևս գոլեր չկան (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղի համար

Դավիդ Կամպանյայի և Արմեն Համբարձումյանի ասուլիսը «Ցելյեի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ․ «Կրասնոդարը» և «Զալցբուրգը» հաղթեցին, ոչ-ոքի Չեխիայում (տեսանյութ)

Առաջին հաղթանակը Կամպանյայի օրոք, Մաիլսոնը կրկնեց Կոբյալկոյի և Արամ Հակոբյանի ցուցանիշը

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում

«Գորբաչովյան «պերեստրոյկա» «Բարսելոնայում». Բարտոմեուի և կատալոնյան գրանդի անխուսափելի ֆեյլի 3 կետ

Դավիդ Կամպանյա․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը ծանր պահին չկոտրվեց և պայքարեց» (տեսանյութ)

Քամբեքը կայացավ․ «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլային» (տեսանյութ)

Գերկամային որակներ․ Լիմայի դուբլի շնորհիվ հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

«Ֆոլան» 11-մետրանոց հարվածով առաջ անցավ հաշվի մեջ (տեսանյութ)

Հայտնի են Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն՝ ըստ դիրքերի