«Կիլիկիան» և «Դվինը» կմասնակցեն Ա-Լիգայի նոր առաջնությանը - VNews
Բաժիններ

«Կիլիկիան» և «Դվինը» կմասնակցեն Ա-Լիգայի նոր առաջնությանը

«Կիլիկիան» և «Դվինը» մասնակցելու են բասկետբոլի Ա-Լիգայի 2020/21թթ․ առաջնությանը: Այս մասին հաղորդում է մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Այդ ակումբների վերաբերյալ հաղորդվել են նաև որոշակի մանրամասներ:

«Կիլիկիա»․ ««Կիլիկիա» բասկետբոլային ակումբը հիմնադրվել է 2018-ի հոկտեմբերին: Նրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում աճող բասկետբոլային մշակույթի զարգացմանը՝ ձևավորելով և բացահայտելով մեր Հայաստանի երիտասարդությանը:

Նրանք հպարտ են կատարելով մեկ քայլ իրենց աշխատասիրությամբ և համառությամբ:

Այս տարի նրանք իրենց արտոնյալ են համարում մասնակցելու Ա-լիգայում և իրենց հայ ակումբի անդամներին ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար:

Բասկետբոլի «Կիլիկիա» ակումբը շարունակում է նայել ապագային, քանի որ նրանք նպատակ ունեն հասնել եվրոպական մակարդակի և ներկայացնել Հայաստանը, որոնց խաղերը, բոլորս գիտենք, լավագույնն են աշխարհում»:

«Դվին»․ ««Դվին» բասկետբոլային ակումբը հիմնադրվել է 2020 թվականին և հոկտեմբերից մասնակցելու է Ա-Լիգայի 2020-21 մրցաշրջանին։

«Դվին» բասկետբոլային ակումբն իր նպատակներում հետամուտ է լինելու Հայաստանում բասկետբոլային մշակույթի զարգացմանը, մարզաձևի մասսայականացմանն ու ավելի հետաքրքիր դարձնելուն։

«Դվինը» հավատացած է, որ կարող է նոր շունչ հաղորդել հայկական բասկետբոլին, հավաքել երկրպագուների մեծ բանակ, որի աջակցությամբ հնարավոր կլինի նաև լուրջ հաջողություններ գրանցել։

Բասկետբոլային ակումբի համար կարևորագույն է թիմում մրցակցության ապահովումը, խաղացողներին հնարավորություն ընձեռելն ու նոր տաղանդների բացահայտումը։

Նոր տաղանդների բացահայտմամբ պայմանավորված՝ «Դվին» բասկետբոլային ակումբի մոտալուտ նպատակներում է թիմի ակադեմիայի հիմնումը, որտեղ կարող են ընդունվել բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ ու կառուցել իրենց բասկետբոլային ապագան։

Թիմի մարզիչն է՝ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ – Տիգրան Գյոկչյանը»:

Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՎԲԵԹ Բասկետբոլի Ա և Բ լիգաները նույնպես դադարեցվել են

Ա-Լիգա․ «Երևանը» հաղթեց «Էրեբունիին» (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթանակ տոնեց «Երևանի» նկատմամբ (տեսանյութ)

Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն առավելության հասավ «Գյումրիի» նկատմամբ (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Երևան»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց նաև «Արագածին» (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» կրկին հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթել է խոշոր հաշվով (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած» (ուղիղ հեռարձակում)

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Vbet բասկետբոլի Ա-լիգա. «Էրեբունի» – «Գյումրի». Ուղիղ հեռարձակում

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթի» վստահ հաղթանակը ՖԻՄԱ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա․ «Էրեբունին» առաջին հաղթանակը տոնեց մրցաշարում (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Vbet Ա-Լիգա․ «Երևանը» լարված պայքարում հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Բասկետբոլային Կլասիկո. 5 պատճառ այցելելու «Արագած» – «Ուրարտու Վբեթ» խաղին