-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն թվիթերյան էջում։
Աղբյուրը գրում է, որ կողմերը արդեն համաձայնության են հասել պայմանագրի հիմնական կետերի շուրջ։ Մոտ ժամանակներս սպասվում է դրա կնքումը։ 35-ամյա խաղացողի պայմանագիրը սպառվում է 2021 թվականին։ Նրա հետ համագործակցությունը երկարաձգվելու է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
«Կան այնպիսի խաղացողներ, ինչպիսին Մոդրիչն է, որոնք այս սպորտաձևը ավելի լավն են դարձնում։ Մեզ համար շքեղություն է նման ֆուտբոլիստ ունենալը։ Նա շատ բան է տվել մեզ, նա մինչև հիմա շատ բան է անում ու այդպես կշարունակի»,-ասել է «Ռեալի» ներքին հարցերով տնօրեն Էմիլո Բուտրագենյուն։
Մոդրիչը տեղափոխվել է «Ռեալ» «Տոտենհեմից» 2012 թվականին։ 2018 թվականի արդյունքներով կիսապաշտպանը դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Իսպանիայի այս առաջնությունում նա մասնակցել է 18 հանդիպման ու հեղինակել 3 գոլ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո