fbpx

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ ԱՊԼ 26-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

Պրեմիեր լիգան ապրում է իր ամենաթեժ օրերը: Շատերը կարծում են, որ չեմպիոնը որոշվում է հենց այս օրերին, ուստի ճիշտ ժամանակն է մխրճվել այդ ամբողջ լարվածության մեջ՝ խաղալով Fantasy: Այս շաբաթ ևս առաջարկում ենք 5 ֆուտբոլիստ:

5. Լորան Կոսյելնի – 4600 $

Խաղը՝ «Հադերսֆիլդ» – «Արսենալ»

12 խաղ չհաղթելուց հետո «Հադերսֆիլդը» վերջին հորիզոնականում է: 25 խաղում այս թիմը խփել է ընդամենը 13 գնդակ, դա ահավոր ցածր ցուցանիշ է, բնականաբար՝ ամենավատը լիգայում: «Սիթիից» ու «Չելսիից» հետո հիմա հերթը «Արսենալինն» է՝ մի քանի գոլ ներարկելու այս թիմի դարպասը: Բայց մենք չենք առաջարկում «Արսենալից» ընտրել հարձակվող, մենք առաջարկում ենք «Արսենալից» ընտրել պաշտպան՝ Լորան Կոսյելնի: Նա գրեթե միշտ խաղում է, երբ առողջ է, իսկ հիմա նույնիսկ ստիպված է լինելու դա անել, որովհետև Էմերիի տարբերակները շատ չեն: Անառիկ դարպասն «Արսենալի» համար շատ հավանական ելք է այս խաղում, բայց հուսով ենք՝ ֆրանսիացի պաշտպանն ու ավագը միավոր կբերի նաև իր արդյունավետ գործողություններով, չէ որ նա վերջին 3 տուրում 2 գնդակ է խփել:

4. Էշլի Բարնս – 6600 $

Խաղը՝ «Բրայթոն» – «Բարնլի»

Վերջին 6 խաղում «Բարնլին» վաստակել է նույնքան միավոր, ինչքան նախորդ 19-ում: Հենց այս թիմը կանգնեցրեց Սուլշերի ահարկու «Մանչեսթեր Յունայթեդին», երբ վերջինս մեծ թափ էր հավաքել: Ու հենց Էշլի Բարնսը բացեց հաշիվն այդ խաղում: 29-ամյա հարձակվողը թիմի լավագույն ռմբարկուն է 6 գոլով, ինչպես նաև 11 մետրանոցների հաստիքային իրացնողը: Այսպիսի մարզավիճակում «Բարնլին» պետք է առավելագույնը քամի «Բրայթոնից»:

3. Ռաուլ Խիմենես – 7300 $

Խաղը՝ «Վուլվերհեմփթոն» – «Նյուքասլ»

Պրեմիեր լիգայում կա մի թիմ, որը վերջին 3 խաղում 10 գոլ է խփել, բայց դա «Սիթին» կամ «Լիվերպուլը» չեն, այլ… «Վուլվերհեմփթոնը»: Նույն այդ 3 խաղերի ընթացքում մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը վաստակել է 23 fantasy միավոր: 27-ամյա հարձակվողը Եվրոպա տեղափոխվելուց ի վեր իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Նյուքասլը» օրեր առաջ կանգնեցրեց «Մանչեսթեր Սիթիին», բայց չդիմացավ «Տոտենհեմի» ճնշմանը, «Գայլերի» դեմ ևս Բենիտեսի թիմին շատ դժվար է լինելու:

2. Հյոն Մին Սոն – 7300 $

Խաղը՝ «Տոտենհեմ» «Լեսթեր» 

3 պարտություն, 1 ոչ-ոքի, 8 ընդունած գնդակ… «Լեսթերի» վիճակագրությունը վերջին 4 օրերին ոչ մի լավ բան չի խոստանում: Իսկ «Տոտենհեմը», «Վուլվերհեմփթոնից» բացի, միակ թիմն է ԱՊԼ-ում, որ 3 հաղթական խաղի շարք ունի հետևում: Կորեացի Հյոն Մին Սոնը վերջին 2 խաղերում մեկական գնդակ է գրանցել իր հաշվին՝ 10 գոլով ռմբարկուների ցանկում բարձրանալով 8-րդ հորիզոնական: Էլ ավելի բարձր հորիզոնական կորեացին ունի fantasy միավորների միջին արդյունավետությամբ:

1. Մարկուս Ռեշֆորդ – 7500 $

Խաղը՝ «Ֆուլհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

10 տուր առանց պարտության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալ» է անում: Այս շաբաթ «Կարմիր սատանաները» պատրաստվում են «բեռնել» առանց այդ էլ ԱՊԼ-ում ամենաշատ գոլերն ընդունած «Ֆուլհեմին»: Սուլշերի ամենավառ հերոսներից մեկը, թերևս, Մարկուս Ռեշֆորդն է, ով նախորդ 8 խաղերում 6 գոլ է խփել ու դարձել նոր «Յունայթեդի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը:

Ստեղծե՛ք Ձեր ԱՊԼ Fantasy թիմը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» վերջին մարզումը «Քրիստալ Փելասի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

Առաջինը պատմության մեջ․ Ռոնալդուն՝ «միջազգային» չեմպիոն

Մեսիի շեդեվրը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ (տեսանյութ)

Գվարդիոլա. «Եթե պարտվեինք, կկորցնեինք չեմպիոնությունը, իսկ «Տոտենհեմը» ոչինչ չուներ կորցնելու»

«Մանչեսթեր Սիթին», հաղթելով «Տոտենհեմին», ակումբային ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Տոտենհեմին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Առաջին խաղակեսից հետո «Մանչեսթեր Սիթին» Ֆոդենի գոլի շնորհիվ հաղթում է «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». մեկնարկային կազմեր

Կոուտինյոն պատասխանել է գոլից հետո ցուցադրած ժեստի համար իր հասցեին հնչած քննադատությանը

«Արսենալի» կիսապաշտպանի համար մրցաշրջանը համարյա ավարտված է

«Դա պարզապես անհավանական էր»․ Կլոպը՝ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» խաղի մասին

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

Էմերի. «Եվրոպա լիգայում հաղթանակը կարևոր է «Արսենալի» ու ինձ համար»

Հայտնի են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների օրերը

«Արսենալը» 2-րդ խաղում նույնպես հաղթեց «Նապոլիին» (տեսանյութ)