fbpx

5 ակումբներ, որոնք անպարտելի են Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մոտենում է ավարտին, և մինչ որոշ ակումբներ պայքարում են եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար, մյուսները դեռևս չեն ճաշակել պարտության դառնությունը: Ստորև ներկայացնում ենք այն 5 ակումբներին, որոնք դեռևս անպարտելի են Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում:

«Օլիմպիկ Լիոն»

Image result for Maxwel Cornet

Մրցաշարի մեկնարկից առաջ քչերը կակնկալեին, որ 3 ֆրանսիական ակումբներից՝ ՊՍԺ-ից, «Մոնակոյից» և «Լիոնից», հենց վերջինը կկարողանա լավագույնս հանդես գալ խմբային փուլում:

Անցկացրած 5 խաղում «Լիոնին» հաջողվել է վաստակել 7 միավոր: Թիմը ներկայումս երկրորդն է F խմբում: Առավել տպավորիչ էին «Մանչեսթեր Սիթիի» հետ ֆրանսիական ակումբի 2 հանդիպումները: Առաջին խաղում «Լիոնին» հաջողվեց 2-1 հաշվով առավելության հասնել Պեպ Գվարդիոլայի սաների նկատմամբ «Էթիհադ» մարզադաշտում, իսկ 2-րդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Անպարտելի հանդիպումների շարքը շարունակելու համար ֆրանսիական ակումբին մնում է հաղթահարել  Դոնեցկի «Շախտյորի» արգելքը:

«Այաքս»

Image result for Matthijs de Ligt

Եվրոպական ֆուտբոլի «քնած հսկաներից» մեկը կարծես թե արթնանում է այս մրցաշրջանում: Լինելով մի խմբում «Բավարիայի», ԱԵԿ-ի և «Բենֆիկայի» հետ՝ հոլանդական ակումբը 2-րդն է E խմբում: Տանելով 3 հաղթանակ և գրանցելով 2 ոչ-ոքի՝ «Այաքսը» վաստակել է 11 միավոր:

Իսկ թե որ տեղում կավարտի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը «Այաքսը», պարզ կդառնա «Բավարիայի» հետ հանդիպումից հետո: Խաղը կայանալու է դեկտեմբերի 13-ին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Բավարիայի» դարպասապահը կորցրել է գիտակցությունը մարզման ժամանակ (լուսանկար)

Ռամոսը շփոթության մեջ է․ «Եթե ես որակազրկում ցանկանայի, դա կանեի խմբային փուլում»

«Բարսելոնան» հստակեցրել է Ալբայի ապագայի շուրջ իր դիրքորոշումը

Ֆերգյուսոնը կվերադառնա «Օլդ Թրաֆորդ» որպես մարզիչ մայիսին

Մարսելոյի արձագանքը, երբ մրցավարը չեղարկեց «Այաքսի» գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

«Բավարիան» կամային և անչափ ծանր հաղթանակի հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ (տեսանյութ)

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Ռիբերի. «Բավարիան» իսկական ընտանիք է, մենք մեծ սիրո պատմություն ունենք»

«Բավարիայի» նախագահը պատմել է, թե ինչու տարիներ առաջ թիմը չի գլխավորել Կլոպը

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Ռամոսը՝ պահեստայինների նստարանին. «Պե՞տք է դեղին քարտ ստանամ»