fbpx

5-ամյա աղջկա նամակը Մոդրիչին, որը չի մնացել անպատասխան (լուսանկարներ)

Աշխարհի 2018թ. առաջնությունից հետո Լուկա Մոդրիչի փոքրիկ երկրպագուհին իր կուռքին նամակ է գրել:

«Թանկագին Լուկա, իմ քույրն օգնում է ինձ գրել այս նամակը, քանի որ ես դեռ փոքր եմ և միայնակ չեմ կարողանում գրել: Ես 5 տարեկան եմ: Ե՞րբ ես ինձ հյուրընկալվելու: Օրերից մի օր քեզ կտանեմ զբոսանքի, իսկ դրանից հետո դու մեզ կհյուրընկալվես: Ես սիրում եմ բոլորիդ, սակայն յուրահատուկ ձևով՝ քեզ: Դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես: Ես սիրում եմ հետևել քո խաղին, և ինձ դուր է գալիս, որ դու կեխտոտ չես խաղում: Ես կնվիրեմ քեզ ծաղիկ: Քրոջս դուր են գալիս Սուբան և Վրսալկոն, իսկ մայրիկիս՝ Վիդան: Իսկ ես սիրում եմ քեզ: Քո Սելենա»,- գրել է փոքրիկը:

Աղջկա անունն է Սելենա Բունյայի, նրա մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստիկ լեյկոզ:

Նամակը հայտնվել է Մոդրիչի մոտ, որին նա պատասխանել է հետևյալ կերպ.

«Թանկագին Սերենա, ես ստացել եմ քո հրաշալի նամակը, որն ինձ երջանկացրել է: Դու անհանգստացել ես իմ և Խորվաթիայի ընտրանու համար, իսկ մենք ջանք չենք խնայել քեզ համար: Մենք միշտ զգում ենք, որ դուք մեզ հետ եք: Սուբան և Շիմեն բարևում են քրոջդ, իսկ Վիդան՝ մայրիկիդ: Անձամբ ես քեզ լավագույն մաղթանքներն եմ ուղարկում և գրկում եմ: Քո Լուկա Մոդրիչ»:

Լուկան նամակն ուղարկել է Խորվաթիայի ֆուտբոլային միության միջոցով և նամակի հետ ուղարկել է խաղաշապիկ՝ իր ստորագրությամբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սերուցքայինի 50 երանգները». Զիդանի վերադարձի 3 գլխավոր կետ ու 3 գլխացավանք

Մոդրիչ. «Այս շաբաթն ամենադժվարն էր իմ կարիերայում»

Լուկա Մոդրիչ․ «Նոր Ռոնալդու գտնելն անհնար է»

«Մեսիի մարզաշապիկն ավելի հեշտ է գնել մեր առցանց խանութում». «Բարսելոնան» «կծել է» Մոդրիչին ու միաժամանակ գովազդել իր խանութը

Մոդրիչը «որսում» է Մեսիին․ Տարիներ առաջ տեղի էր ունեցել հակառակը

30 տարեկանը լրացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Մոդրիչը վերջապես կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Ամենակատարյալներից մեկը». Իբրահիմովիչը գովաբանել է Մոդրիչին

Իբրահիմովիչ. «Ուրախ եմ, որ նա դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Անհարմար իրավիճակ. Դե Յոնգին ու Մոդրիչին զայրացրել է դոպինգ մասնագետների պահվածքը

Մոդրիչը մտափոխվել է իր ապագայի հարցում

Մոդրիչը հայտնել է, թե որքան է պատրաստվում խաղալ «Ռեալի» կազմում

Սոլարի․ «Ընդմիջմանը կարեցին Մոդրիչի ունքի պատռվածքը, բայց նա ֆանտաստիկ խաղաց»

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն առաջին անգամ գոլ խփեց Լա լիգայի 2 խաղում անընդմեջ

AS. «Ռեալից» ամռանը կհեռանա 7 ֆուտբոլիստ

Աղբյուր․ «Յուվենտուսը» կփորձի գնել Մոդրիչին հաջորդ մրցաշրջանի համար