fbpx

5 բան, որ պետք է իմանալ ԵՎՐՈ-2020-ի վիճակահանությունից առաջ

Այսօր 15։00-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կկայանա ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի վիճակահանությունը։ Ձեզ ենք ներկայացնում 5 նրբություն, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ վիճակահանության ընթացքը։

1. Նախընտրական փուլին մասնակցելու են 55 հավաքականներ, որոնք բաժանված են 7 զամբղյուղների, որոնցից մեկում Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4 խմբերի հաղթողներն են՝ Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Անգլիայի և Հոլանդիայի հավաքականներն են։ Հայաստանը տեղ է զբաղեցրել 5-րդ զամբյուղում։

2. Հավաքականները կբաժանվեն 10 խմբերի միջև։ Առաջին 5 խմբերում (A-E) կլինեն 5, իսկ վերջին 5 խմբերում (F-J)` 6 հավաքականներ։ Խմբում առաջին և երկրորդ հորիզոնականներ զբաղեցրած ընտրանիներն առանց անցումային խաղերի կնվաճեն ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը (20 ուղեգիր)։

3․ Նախընտրական փուլը կանցկացվի 10 տուրով։ Այն կմեկնարկի 2019 թվականի մարտի 21-ին և կավարտվի 2019 թվականի նոյեմբերի 19-ին։

4․ Մյուս 4 ուղեգրերը Փլեյ-օֆֆի միջոցով 2020 թվականի մարտին կխաղարկեն Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների 16 խմբերի հաղթողները։ Եթե այդտեղ ուղեգիր նվաճեն այն հավաքականները, որոնց արդեն ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլում հաջողվել է այն նվաճել, ուղեգրերը բաժին են հասնում Ազգերի լիգայի այդ դիվիզիոնի հաջորդ լավագույն հավաքականներին։

5․ ՈւԵՖԱ-ի որոշմամբ 3 զույգ երկրներ չեն կարող միասին հայտնվել նույն խմբում՝

  • Ջիբրալթար – Իսպանիա
  • Բոսնիա – Կոսովո
  • Կոսովո – Սերբիա

Խաղերից առաջ երկար թռիչքներից խուսափելու համար իրարից հեռու աշխարհագրական դիրք զբաղեցնող երկրների ընտրանիները նույնպես չեն կարող հայտնվել նույն խմբում։

Ղազախստանի հետ նույն խմբում չեն կարող լինել Անգլիայի, Անդորրայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Մալթայի, Պորտուգալիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի, Ֆրանսիայի և Շոտլանդիայի ընտրանիները։

Իսլանդիայի հետ նույն խմբում չեն կարող լինել Հայաստանի, Վրաստանի, Իսրայելի և Կիպրոսի հավաքականները։

Ադրբեջանի հետ նույն խմբում չեն կարող լինել Իսլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: