fbpx
Բաժիններ

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 12 տուր

10 Նոյեմբեր 2019 - 20:30

3

ՖԱ Լիվերպուլ

1

Մանչեսթեր Սիթի

1 - 0 Ֆաբինյո - 6`

2 - 0 Մուհամեդ Սալահ - 13`

3 - 0 Սադիո Մանե - 51`

3 - 1 Բերնարդու Սիլվա - 78`

Այս հանգստյան օրերին՝ նոյեմբերի 9-ին ու 10-ին եվրոպական թոփ առաջնություններում մի շարք հետաքրքիր ու սկզբունքային մրցավեճեր կան, որոնց անպայման պետք է հետևել: Առանձնացրել ենք դրանցից 5-ը:

«Լեսթեր» – «Արսենալ», 9/11, 21:30 (Երևանի ժամանակով)

Անգլիայում ասում են, որ հենց այս թիմերն են պայքարելու լավագույն քառյակում տեղ գտնելու համար՝ «Չելսիի» հետ միասին: «Արսենալում» վերջին շաբաթների ընթացքում քաոսային իրավիճակ է ստեղծվել. թիմը վերջին 3 խաղում չի կարողանում հաղթել, երկրպագուների ու Ջակայի միջև բախում եղավ, ինչի արդյունքում շվեյցարացին կորցրեց ավագի թևկապը, իսկ Էմերիի հեռացման մասին խոսակցություններն ավելի են ուժեղանում: «Լեսթերն» էլ ֆանտաստիկ հոկտեմբեր ամիս անցկացրեց, Վարդին էլ ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այսօր «Լեսթերի» հարկի տակ այս թիմերը կփորձեն կարևորագույն քայլ կատարել՝ լավագույն քառյակ մտնելու հարցում:

«Բավարիա» – «Բորուսիա», 9/11, 21:30

Ցավոք, նույն օրն ու նույն ժամին պետք է տեղի ունենա գերմանական Der Klasiker-ը՝ ոչ միայն տուրի, այլ նաև Բունդեսլիգայի այս խաղարկության կենտրոնական հանդիպումը, որը տեղի կունենա «Ալիանս Արենայում»: Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտենում են ճգնաժամի մեջ. «Բավարիայում» արդեն հասցրեց մարզիչ փոխվել՝ թիմի՝ «Այնտրախտից» կրած ստորացուցիչ պարտությունից հետո: «Բորուսիան» էլ չի փայլում կայուն արդյունքներ ցույց տալով ու գրեթե միշտ ձեռքից բաց է թողնում առաջատար դառնալու հնարավորությունը, բայց «մեղուները» «Ինտերի» դեմ տպավորիչ հաղթանակից հետո այս հանդիպմանը մոտենում են բարձր տրամադրությամբ: Այսօրվա խաղից հետո շատ բան է պարզ դառնալու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թոփ-10 ֆուտբոլիստներ, ովքեր 2020-ի ամռանը դառնալու են ազատ գործակալներ

Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Լեոնարդո Բոնուչին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Ջան․ «Երիտասարդ ֆուտբոլիստները կորցնում են գլուխները չափից դուրս բարձր աշխատավարձերի պատճառով»

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

Ռոնալդուն ներողություն կխնդրի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից

«Բոլոնիան» պայքարում է Զլատանի համար, բայց…

Կիմիխ. «Շատ կցանկանայի, որ Գվարդիոլան վերադառնար «Բավարիա»

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Ռոբենը մարզչական կարիերա է սկսել

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը

Ռոնալդուն մեկնաբանել է իր պահվածքը «Յուվենտուսի» վերջին խաղերում

Ռոնալդու․ «Ոչ ոքի դուր չի գալիս փոխարինվելը, բայց ես հասկանում եմ Սարիի որոշումը»

«Բարսելոնայի» ու «Ռեալի» թիրախը․ «Ինտերն» 80 միլիոն եվրո է ցանկանում