5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից» - VNews
Բաժիններ

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը հեռացել են «Փյունիկից»՝ հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։

Ավարտվել են ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։ 24-ամյա Մֆինգի Մագեմա Գայը «Փյունիկին» էր միացել այս տարվա փետրվար ամսին։ Կոնգացի պաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 5 խաղ։ 29-ամյա Անտոնիո Ստանկովը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ Հյուսիս մակեդոնացին անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

25-ամյա Արտյոմ Սիմոնյանը նույնպես նախորդ տարվա հունիսին էր միացել «Փյունիկին»։ Հայ կիսապաշտպանն անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա Դմիտրի Մալյական այս տարվա փետրվարին էր միացել «Փյունիկին»։ Ռուս կիսապաշտպանը մասնակցել է 3 խաղի։ 30-ամյա Դենիս Մահմուդովը նախորդ տարվա հուլիսին էր միացել «Փյունիկին»։ Հյուսիս մակեդոնացին անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

ՀՖՖ-ն ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի ստեղծման պատմությունը (նկարներ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ

Պաշտոնական․ «Մորդովիայի» պաշտպանը համալրել է «Վանի» շարքը

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Պաշտոնական․ Ջոնել Դեսիրեն միացավ «Ուրարտուին»

Պաշտոնական․ Ուգոչուկվու Իվուն ելույթները կշարունակի «Ուրարտուի» կազմում

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Հենրի Ավագյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Վանը» նոր հարձակվող ունի